Եկեղեցի և արդիականություն. Նազենի Ղարիբյան

Եկեղեցի և արդիականություն. Նազենի Ղարիբյան

Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է և համարում է իր գործառույթների նախապատվությունը, պետք է բարձրացվեն պետական ինտիտուցիաների կողմից: Ստացվում է, որ հայ եկեղեցին ու պետական ինստիտուտները այդ գործառույթների իրականացման հարցում խանգարում են միմյանց: Այլ խնդիր է, որ հայկական պետությունը հրաժարվել է իրականացնել սեփական գործառույթները և դրանք դրել է եկեղեցու վրա: Այս դեպքում ստացվում է, որ մենք պետք է որոշ նախարարություններ, որոշ հիմնարկներ կրճատենք, քանի որ անիմաստ է, երբ երկու ինստիտուտ նույն գործառույթն են իրականացնում: Մենք ունենք կրթության և գիտության նախարարություն, մշակույթի նախարարություն, օրենսդիր և գործադիր մարմիններ և ի վերջո մի ամբողջ պետական համակարգ, որոնք պիտի այդ գործառույթներն իրականացնեն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

6 Մեկնաբանություն

  1. Poghos Varzhapetyan

    Ըստ իս, հաղորդման մեխը մեր եկեղեցու արդիականացումն է: Հարգարժան հյուրի բերված արդիականացման պատմական օրինակները, անխոս` դիպուկ են, անժխտելի: Հայ եկեղեցին ավանդական է, պահպանողական: Մեր եկեղեցին իր դեմոկրատական տարրը, ինչպես ասվեց սաղմը պահում է: Եվ դա է հրաշքը: Եվ այն չի ամփոփվում լոկ ադմինիստրատիվ “բազմագլուխ” մենեջմենթով, այլ` “սիրիր մերձավորիդ” ունիվերսալ բանաձևով: Կրոնական դեմոկրատիայի հիմքում էլ է սերը: Մի բան, որն այսօր ցպահանջ է: Հայ եկեղեցու արդիականացումը պետք է դիտարկել առավել ակտիվ քարոզչական մեխանիզմների վերականգման, արդիականացման ծիրի ներքո (մի բան, որ մեթոդաբար վերացվեց խորհրդային տարիներին): 
    Ասածս կոնկրետացնեմ. ջիպով ազդեցիկ քարոզ չես անի, դուռ չես թակի ու ասի` ահա եկել եմ, թակում եմ դուռը: 
    Արդիականացումը ավանդույթի պահպանման համար պետք է դուրս գա պատարագի ժամանակ հնչեցված քարոզով, մասնավոր սերտողություններով. պետք է տարածվի նորանոր տեխնոլոգիաներով և կենդանի քարոզներով: Քահանան պետք է լինի մեր տան անդամը: Սփյուռքը դա կարողացել է պահպանել: Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը պետք է իր խոսքի բացարձակ կրողը լինի և օրինակ ծառայի դրանով: Մի բան, որ ցավոք, պակասում է և update-ի կարիք ունի: Հարց. աղանդավորներն են շատ դռներ թակում, թե? հոգևորականները: Ասել, թե չի արվում, սուտ կլինի, բայց տեմպերն ու ծավալները…
    Գլխաշորերը: Դա մոդա չէ, այլ` հոգեվիճակ: Մշակույթ է, կնոջ խոնարհ լինելու սիմվոլ, որը պետք է ընդունելի լինի նախ իբրև գիտակից խոկման արգասիք,  զտվելով ձևամոլոթյունից ու հայերի պճնասիրության, կեղծավորության հերթական երևակումից անջատ: Այնպես որ պետք չէ մեր եկեղեցու ծառայակցի կողմից զգուշացմանը հակադրվել, պետք է հոգեվիճակը բարձրացնել:
    Բողոքական եկեղեցին դրական տարրեր իր մեջ կրում է: 
    Հայ եկեղեցին պատմականորեն չի անցել կաթոլիկ եկեղեցու ճանապարհը, ուստի հայ բողոքականության ծնունդը կարելի է պայմանավորել միայն ջիպերով, ստեփանզորյանական տնօրհնեքներով, անհասկանալի “խղճի գյորա”-ի հաշվին կայացող հոգևորականների փողերով և այլն… եթե լինի update զուտ կառավարման հարթության վրա այս հարցերը արագ կարելի է լուծել:
    Ո?վ իմանա, միգուցե մեր եկեղեցին իր մեջ չի ներառել մանկապիղծներին, արվամոլներին, կին քահանաներին և այլ… հենց այդ գլխաշորի պատճառով: Իսկ եթե թույլ տա, նման update-ից հետո ի?նչ տեսք կունենա մեր եկեղեցին 70 տարի հետո: Այնպես որ, update էլ կա` update էլ: update-ի ալգորիթմ ստացվեց 🙂  

    1. Աշոտ

      Գլխաշորն, այո, մշակույթ է, սիմվոլ, բայց ոչ երբեք հոգեվիճակ: Ցավոք, եկեղեցում շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում սիմվոլները՝ խորհրդանիշերը, քան քրիստոնեության բուն էությունը: Լսեք ցանկացած քարոզ, կրոնական հաղորդում, օրինակ՝ Շողակաթ հեռուստատեսությամբ, և կհամոզվեք, որ ամենից հաճախ օգտագործվող բառը «խորհրդանիշն» է (բացառությամբ Սահակ Մաշալյանի): Լսեք ցանկացած բողոքական քարոզ, և կհամոզվեք, որ ամենից հաճախ օգտագործվող բառերն են Հիսուս և Աստվածաշունչ: Եզրակացությունը թողնում եմ ձեզ:
      Կրկին գլխաշորի մասին. Փրկությունը գլխաշորերով, մոմերով, սիմվոլներով, եկեղեցուց վախվորած կեցվածքով ճրագ տանելով և նման այլ բաներով չէ: Փրկությունն ապաշխարությամբ ու Հիսուսին ընդունելով է (արածս գյուտ չէ): Իսկ երբ մարդկանց ուշադրությունը փրկությունից շեղում են դեպի գլխաշորերն ու ս.Սարգսի ձիու սմբակը, դա աստվածաբանության մեջ կոչվում է «կրոնավորության ոգի»: 

      1. Ֆլորա

        Եկեղեցու գոյության սոցիալական դերը Աստվածային խորհրդի(ների) կատարումն է: Մնացյալը ձևեր են, արարողակարգը ձև է: Այդ իսկ պատճառով տարբեր եկեղեցիներում արարողակարգը տարբերություններ է ստացել ժամանակի ընթացքում: Այն ինչ խորհրդից դուրս է, ընդամենը սիմվոլ է, առարկաներին տրված մարդկային իմաստավորում: Ենթարկվելով սիմվոլների ձևական կիրառմանը, մարդը ի վերջո հանգում է նրանց բուն իմաստին: Բողոքականները գուցեև հաճախ են կրկնում Աստված և Աստվածաշունչ բառերը, բայց դա հենց բողոքականության մեջ սիմվոլիկ բնույթ ունի, որովհետա նրանք մերժում են ամենակարևորը՝ Աստվածային խորհուրդը: 

  2. Yelena

    Եկեղեցին` Աստծո տունն է, ժողովուրդն է միմյան կապված:Իսկ կրոնական գործիչները սովորական մահկանացուներ են ,որոնք չեն կատարում հոտի առաջնորդի սրբազան պարտականությունը:Եկեղեցու առաջնորդներ պետք է ընտրվեն Թեմական ժողովի կողմից,այն ինչ կաթողիկոսն է միայն նշանակումներ անում,որը դեմ է Հայաստանյան եկեղեցու կանոնակարգին,ցեղասպանություն տեսած ժողովրդին հոգևոր հարստությու է պետք,այն ինչ Կաթողիկոսը զբաղված է արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունելով;իսկ իր հոտի արջև փակել դռները:Հայաստանյան բազմաթիվ վանքեր ավերվում են,Սանահինի ու Հաղպատի վանական համալիրները,միչդեռ Երևանի կենտրոնում Կաթողիկոսի համար աթոռանիստ են կառուցում:Աստվածաշնչի գլուխներում ասվում է հրաժարվեք ճոխություննեիրց,շքեղություններից,մինչդեռ շատ առաջնորդ ահռելի կարողություններ ունեն , որի կես գնով կարելի կլիներ վերականգնել մի քանի վանքեր:
    Եվ վերջապես եթե ամուր և կայուն հիմքերի վրա դրած լիներ մեր եկեղեցու դերը, հավատքը ,այսքան շատ աղանդներ չէր լինի:

  3. Վան

    Պետությանը այլ ոչ թե Եկեղեցուն պետք է բարեփոխել: Խնդիրը իսկզբանե արհեստական է ու հիմնված է կիսատ-պռատ աշխարհընկալման վրա: Եկեղեցին “գործառույթ” չի որ իրականացնում է.. այս տեսակ ձևակերպումները կրճատում է Եկեղեցուն, որպես ընդհանուր մի մշակույթի վերլուծելու հնարավորությունները, արդյունքում, ստեղծելով կիսատեղյակ ու մոլորված մի աշխարհաընկալում, որում ապրում են բոլոր աղանդավորները: Վերջիններս հետաքրքրասեր, բայց կիսագրագետ ու դժբախտ մարդկանց մի զանգված են. քաղաքացիներ, որոնք պառակտում են Հայերին ու իրենց, Հայ ազգի կենսական նպատակներից, հենց այս տեսակ անլիարժեք պատկերացումներ ձեռք բերելուց հետո: Այս տեսակ հրապարակումները բուն tv ին դնում են անհեթեթ իրավիճակում: Ավելի լավ է կրոնից խոսեն այն աստվածաբանները ովքեր ունեն համապատասխան գիտական ու “հոգևոր” աշխարհի փորձ:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *