Արդի կրթության հիմնախնդիրները. Վահագն Պողոսյան

Արդի կրթության հիմնախնդիրները. Վահագն Պողոսյան

ՏՀՏ ոլորտի ընկերություններն ունեն կրթական սեփական կենտրոններ, որտեղ փորձում են լրացնել շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների հաղորդակցական և գործնական հմտությունները: Բուհերի գործառույթը հիմնարար գիտությունների դասավանդումն է, սակայն մասնավոր ընկերությունների ազդեցության տակ բուհերում հմտությունների դասավանդման վրա հիմնված ծրագրեր են ներմուծվում: Ուսանողները սկսում են աշխատանքի մեծաքանակ առաջարկներ ստանալ, ինչի հետևանքով բուհերը դատարկվում են: Մասնագիտական կրթական հաստատությունները վարկաբեկված են, ինչի հետևանքով խախտվում են կրթական և աշխատանքային դերերը: Համալսարանները ստանձնել են մասնագիտական կրթօջախների դերը՝ մոռանալով սեփական հետազոտական առաքելության մասին: Հանրակրթության ընդհանուր որակն, իր հերթին, շարունակում է ընկնել, ինչն էլ բացասական է ազդում ընդհանուր մասնագիտական մակարդակի վրա:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *