Դպրոցից բուհ. Սերոբ Խաչատրյան, Միշա Աղամալյան

Դպրոցից բուհ. Սերոբ Խաչատրյան, Միշա Աղամալյան

Հետաքրքիր մի հետազոտություն է արվել. մի քանի մայրերի իրենց երեխաների հետ տարել են մի սենյակ, ուր ասում են, որ շուտով փորձ ենք անելու և առանձին-առանձին կանչելու ենք ու տալու որոշ հարցեր, և խնդրում են սպասել սենյակում մինչ փորձի սկսվելը: Սենյակում դրված են եղել տարբեր գրքեր, խաղալիքներ և զբաղմունքի այլ առարկաներ: Բնականաբար, տարբեր ծնողներ տարբեր ձևով են անցկացնում սպասելու ժամանակը: Որոշ ծնողներ իրենց երեխաներին պահում են իրենց մոտ՝ արգելելով հեռանալ իրենց կողքից, ասելով՝ մի՛ գնա, չի՛ կարելի, կփչացնես մի բան կամ կկոտրես, որոշ ծնողներ իրենք են վերցնում որևէ գիրք կամ խաղալիք, սկսում են ցույց տալ իրենց երեխային, խաղալ կամ զբաղեցնել, որոշներն էլ պարզապես մոռանում են իրենց երեխաներին՝ իրենք են հետաքրքրությամբ գնում ու այդ գրքերը կարդում, նայում: Փորձի արդյունքները ցույց են տալիս, որ մի քանի տարի անց, երբ հետևում են այդ երեխաներին, թե ով ինչ է անում, ամենալավ արդյունքների են հասել այն երեխաները, որոնց ծնողներն իրենց ուղղակի թողել էին և իրենք էին հետաքրքրվել գրքերով:

Բացի կրթությունից շատ կարևոր մեկ այլ բան էլ կա, կոչվում է էմոցիոնալ ինտելեկտ (IQ), դա քո կարողությունն է հասկանալու դիմացինին և քեզ, մարդկանց հետ շփվելու կարողությունն է: Սրանք կարևոր հմտություններ են՝ անհրաժեշտ յուրաքանչյուրին, սակայն ո՛չ դպրոցը և ո՛չ էլ համալսարանը քիչ են նպաստում՝ ավելի մրցունակ դարձնելու իրենց ուսանողներին կամ աշակերտներին կարիերայում: Կարևոր մի բաց էլ կա՝ փորձի պակասը, սակայն, եթե համալսարանը չի տրամադրում փորձ, այսօր շատ են կազմակերպությունները, որոնք մեծ սիրով ընդունում են իրենց մոտ ինչպես պրակտիկայի, այնպես էլ կամավոր աշխատանքի…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *