14. Ներկայանալ և ներկայացնել. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

14. Ներկայանալ և ներկայացնել. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

Միգրանտի բանակցության կարևոր կողմերից է ներկայացնելը կամ ներկա լինելը: Մարդը՝ որպես մշակույթի կրող, ներկայացնում է ինքն իրեն այնպիսին, ինչպես պատրաստվում է տարածք հարթել իր համար: Նա դրսևորում է իրեն այնպես, ինչպես ինքն է պատկերացնում իր տարիքային, գենդերային, մշակութային ինքնությունները: Որոշ դեպքերում միգրանտները ներկայացնելը բառացի են հասկանում և ներկայացնում են սեփական ազգային և մշակութային ինքնությունը, ինչը կարող է նաև խմբային բնույթ կրել:
Ներկայացնելն, ի տարբերություն ներկա լինելու, ունի ժամանակային սահմանափակվածություն: Որքան աննկատելի է ներկայությունը, այնքան մեծ տեղ է հատկացվում ներկայացնելուն: Սակայն, ե՞րբ է ներկայությունը այնքան ծանրակշիռ, որպեսզի ներկայացման կարիք չլինի: Հաճախ ներկայությունը երևում է միգրանտների գործարարական, անձնական, մասնագիտական հաջողությունների դեպքում, որն անդրադառնում է համայնքի կարգավիճակի վրա: Նոր միջավայրում որպես օտար հայտնվելով՝ միգրանտը փորձում է ներկայացնել իր օտար լինելը: Այստեղ էական է ներկայացվող նյութի «խմբագրման»՝ սեփական մշակույթի որոշակի պատկերի ընտրության գործընթացը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *