9. Միգրացիա և գենդեր. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

9. Միգրացիա և գենդեր. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

1990թթ.-ից ակտիվանում են միգրացիայի ոլորտում գենդերային ուսումնասիրությունները: Գենդերը մինչ այդ օգտագործվում էր որպես դեմոգրաֆիական տվյալ, և սակավ էին գենդերի մշակութային, սոցիալական, քաղաքակական ասպեկտների վրա կենտրոնացող ուսումնասիրությունները:
Միգրացիայի գենդերային ուսումնասիրությունները հիմնականում դիտարկում են կանանց միգրացիոն փորձը: Կանայք, պատմելով իրենց միգրացիոն փորձառության մասին, տղամարդկանցից հաճախ են անդրադառնում սեփական ընտանեկան կարգավիճակին: Տղամարդիկ, իրենց հերթին, ավելի շատ են պատմում միգրացիայի սոցիալական և տնտեսական հիմնապատճառների մասին: Այս տարբերության հետևանքով ընտանիքն ու ընտանեկան հարաբերությունները հայտնվում են սոցիալական մարդաբանների ուշադրության կենտրոնում:
Միգրացիայի գենդերային ասպեկտի ուսումնասիրությունները ավելի բազմասցենար են. գենդերային գործոնի անտեսումը բերում է ավելի ունիվերսալ փաստարկների օգտագործմանը: Միգրացիայի գենդերային ուսումնասիրության յուրահատկություններից են ուսումնասիրողների՝ մշակութային համատեքստին բազմաթիվ անդրադարձները:

Միգրացիան հաճախ ուսումնասիրվում է ուղարկող և ընդունող երկրների զարգացման տեսանկյունից, և այդ զարգացումը հաճախ դիտարկվում է որպես տնտեսական զարգացում: Աշխատանքային միգրացիայի ուսումնասիրություններում հաճախ կարելի է հանդիպել մի կարծիքի, ըստ որի արտագնա աշխատանքը և օտար երկրում բնակությունը օգնում է կնոջ հզորացմանն ու անկախացմանը: Վրաստանում կանանց մասնակցությունը աշխատանքային միգրացիայում ավելի ակտիվ է, իսկ հայաստանյան կանայք ավելի հաճախ են մնում ընտանիքների հետ՝ սպասելով միգրանտ ամուսիններին: Միգրացիոն պատմությունները կառուցվում են հայրիշխանական դիսկուրսի սահմաններում, և անհատական փորձառությունը փոխարինվում է հանրային փորձառությամբ: Միգրացիան ընդգծում է տղամարդու՝ որպես ընտանիքը պահողի դերակատարությունը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *