Ինչո՞ւ եմ աշխատում անարդար դատապարտման դեպքերի բացահայտման ոլորտում. Մայքլ Նոթըն

1980-90-ական թթ. անասելի մեծ թվով իռլանդացի կաթոլիկների էին անարդարացիորեն ազատազրկել: Հանդիպելով անարդարացիորեն դատապարտվածներից ոմանց հետ` ես որոշեցի գիտական աշխատանքս գրել արդարադատության ձախողման` անարդար դատապարտումների թեմայով, որն էլ դարձավ առաջին գիտական աշխատանքը այդ թեմայով, որն ուսումնասիրում էր խնդիրը սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Սովորելով ասպիրանտուրայում` ես չէի ցանկանում պարզապես գիտական հոդվածներ գրել, ես ցանկանում էի օգտակար բան անել հենց դատապարտյալների համար: Այդպիսով,  ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես կարող եմ օգնել, որ նրանք կարողանան հնչեցնել իրենց ձայնը: Ես ցանկանում էի նրանց պայքարի գործիք տալ, որ նրանք կարողանային ուսումնասիրության արդյունքներն օգտագործել բանտում իրենց պայքարի համար: Բանտարկյալներն ինձ անընդհատ գրում էին, երբ ես ասպիրանտուրայում էի սովորում:  Բազում նամակներ էի ստանում, որտեղ գրում էին, թե ինչպես իմ գրած հոդվածի դեպքը համապատասխանում էր իրենց դեպքին, կամ, ասենք,«ոչ ոք չի հավատա, որ ես անմեղ եմ»: Իմ աշխատանքներում ես գրում էի անարդարացի դատապարտման հետևանքների, վնասների մասին: Ես գրում էի հասարակության կրած վնասի մասին, որ մեղավորը շարունակում է շրջել ազատության մեջ: Այդ ամենը արձագանք էր ստանում բանտարկյալների կողմից, բայց դեռ ոչինչ անել չէի կարողանում: Առաջին աշխատանքիս անցնելուն պես,  ես մշտական հարթակ ստացա, որտեղից կարող էի փորձել Անգլիա ներմուծել ԱՄՆ-ում գործող անմեղության ծրագրերը…

Դիտեք նաև՝

4․ Քաղաքացի-պետություն | Համագործակցության վարույթ

4․ Քաղաքացի-պետություն | Համագործակցության վարույթ

🔹Ի՞նչ էր իրենից ենթադրում «պետություն-քաղաքացի» թաքուն համագործակցությունը։🔹Ինչպե՞ս կարող է համագործակցության համաձայնագիրը օգնել...

Ինքնորոշում. Իրավաբանություն

Ինքնորոշում. Իրավաբանություն

Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է հնագույն և բոլոր ժամանակների պահանջված մասնագիտությանը` իրավաբանությանը։ Այս լայն և...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...