Իմ սխալ դատապարտումը. ինչպես մաքրեցի անունս. Մայքլ օ Բրայեն

Իմ սխալ դատապարտումը. ինչպես մաքրեցի անունս. Մայքլ օ Բրայեն

Ինձ գիտեն որպես Քարդիֆի լրագրավաճառի գործի երեք համամեղադրյալներից մեկի: Մեզ անարդարացիորեն դատապարտել էին Քարդիֆի լրագրավաճառի սպանության համար: Մեղադրանքը հիմնված էր համամեղադրյալի խոստովանության վրա, որը նա տվել էր ոստիկանական տասնչորս հարցաքննություններից հետո և ասել, որ մենք հանցանքը նրա հետ ենք գործել, ինչը չէր համապատասխանում իրականությանը: Վկաներից շատերը հայտնի հանցագործներ էին, ովքեր ոստիկանության հետ լուրջ խնդիրներ էին ունեցել ինչ-որ ժամանակ և ոստիկանությունից ակնկալիքներ ունեին`մեր դեմ կեղծ վկայություն տալով, ինչը և արեցին: Դատախազության համար հիմք հանդիսացավ մեր բանտախցիկներից դուրս կորզված վկայությունը, որը խոստովանություն էր: Այս խոստովանությունը իբր տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ես և իմ համամեղադրյալը բանտախցում էինք. դա թղթին գրված խոստովանություն էր, և այն պարզապես ասում էր, որ մենք խոստովանել էինք մեր մեղքը: Այդ պահին մեզ հայտնի չէր, որ այդ ոստիկանը նման արարքներ էլի է գործել: Հիշում եմ դատալսման գնալս: Դատալսումը սկսվեց 1988թ. հունիսի 20-ին , և մեզ դատապարտեցին այդ հանցագործների կեղծ վկայությունների լսումից երեք շաբաթ անց: Այսպիսով, մեզ բոլորիս ցմահ դատավճռով ուղարկեցին քաղաքից դուրս` բարձր անվտանգության բանտ,  որտեղից և սկսվեց իմ քարքարոտ ճանապարը: Ես չգիտեի ինչ անել և ինչպես պայքարել: Բանտում հանդիպեցի ինձ նման մարդկանց, ովքեր ասում էին` անմեղ են: Նրանք ինձ ոգեշնչեցին, որպեսզի ես պայքարեմ: Ես սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ, հանձնեցի քննություններ, դե, գիտեք, անգլերեն, մաթեմատիկա, հետո սկսեցի ուսումնասիրել իրավունք: Այնուհետև ես սկսեցի պայքարել իմ գործի համար…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *