Աբեղյանական և հետաբեղյանական քերականություն. Մերուժան Հարությունյան

Աբեղյանական և հետաբեղյանական քերականություն. Մերուժան Հարությունյան

30-ական թթ. Սովետական միության ամբողջ տարածքում արգելվեցին կիբեռնետիկան, հարաբերականության ընդհանուր տեսությունն ու գենետիկան: Դրանք հայտարարվեցին բուրժուական կեղծ գիտություններ, սակայն ավելի ուշ ռազմական կարիքներն ստիպեցին, որ դրանք վերականգնվեն, որովհետև առանց այդ կիբեռնետիկայի, առանց հաշվիչ մեքենաների, առանց գենետիկայի ու առանց բիոլոգիական զենքի, անշուշտ, հնարավոր չէր, որ Սովետը դիմանար: Այդ նույն ժամանակ Հայաստանում արգելվեց նաև Մանուկ Աբեղյանի գիտական քերականությունը, մի բան, որ շատ զարմանալի էր: Հայտարարվեց, որ Աբեղյանի քերականությունը մախիստական է, ֆորմալիստական, մետաֆիզիկական, բուրժուական ու բերկլինական, ավելի ուշ Աբեղյանը հումորով ասում էր, որ գոնե Բերկլիի անունը պիտի ասեին բերկլիական, ոչ թե բերկլինական: Հայտարարողները Հրաչյա Աճառյանի ասպիրանտ Արարատ Ղարիբյանն ու Ղափանցյանի ասպիրանտ Գուրգեն Սևակն էին, նրանց միացան ևս մի քանիսը և ամբողջ Հայաստանով մեկ սկսեցին Աբեղյանի դեմ ելույթներ ունենալ, հանդես գալ ուսանողական ժողովներում ու թերթերում…

ԱԲԵՂՅԱՆ ՈՒ ՀԵՏԱԲԵՂՅԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Գագիկ

    Այս թեման շատ հետաքրքիր է, բայց ափսոս տեսանյութը կարճ է և հեղինակը քիչ բան է հասցնում ներկայացնել:Մերուժան Հարությունյանի հոդվածները կարող եք ներբեռնել հետևյալ հասցեից` http://mathnet.am/ներբեռնում/viewcategory/32-.html, իսկ գրքերը` այստեղից` http://mathnet.am/ներբեռնում/viewcategory/26-.html:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *