Մենթորություն. Հասմիկ Սահակյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Մենթորություն. Հասմիկ Սահակյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Վերջերս լայն տարածում գտած մենթորությունը Հայաստանում դեռևս խմորման և ձևավորման փուլում է: Մենթորությունը՝ որպես կառավարման համակարգ և մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ձև, սահմանվել և ձևավորվել է 1970թթ., սակայն, այն գոյություն է ունեցել մարդկության պատմության ողջ ընթացքում: Տերմինի ծագումը կապված է Իլիականում նկարագրված իրադարձությունների հետ. Ոդիսևսը, լքելով Հունաստանը և ուղևորվելով դեպի Տրոյա, իր տղայի դաստիարակությունը վստահում է Մենթորին, ում անունով էլ հետագայում կոչվեց երևույթը:

Մենթորությունը բնորոշվում է հանրության մեջ որոշակի դիրք ունեցող և իր մասնագիտական ոլորտում կայացած մարդու և նույն մասնագիտությանը, զբաղմունքների ոլորտին պատկանող, սովորել ցանկացող երիտասարդի հարաբերություններով: Մենթորը պատրաստ է իր ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել մենթիին (աշակերտին), իսկ մենթին պատրաստ է օգտվել այդ գիտելիքներից և առավելագույնը ստանալ իր ուսուցչից: Մենթորության պայմանն է այդ գործընթացի ոչ ֆորմալ բնույթը: Ֆորմալ մենթորությունը կարող է տեղի ունենալ որոշակի ծրագրի կամ դասընթացի ընթացքում, սակայն, ոչ ֆորմալը կարող է տևել ողջ կյանքի ընթացքում:

Մենթորական հարաբերություններում ձևավորվում են նոր հարաբերութուններ ու մարդկային տիպեր, սակայն, այդ գործընթացը ժամանակատար է և փուլերի է բաժանվում: Առաջին փուլում (ուղեկցման փուլ) մենթորն ու մենթին պիտի հասկանան միմյանց կյանքերի ընթացքները: Երկրորդ փուլում (սերմնացանի փուլը) պիտի ձևավորվի մենթիի հարգանքը մենթորի նկատմամբ, և պարարտ հող պատրաստվի ապագա հարաբերությունների համար: Երրորդ փուլը (գեներացիայի կամ կատալիզացիայի) տեսլականի իրականացման ու կոնկրետ արդյունքների հասնելու փուլն է: Չորրոդ փուլում մենթորը փորձում է սեփական փորձի օրինակով ցույց տալ այս կամ այն իրավիճակում որոշակի ձևով վարվելու տարբերակները: Վերջին փուլում (բերքահավաքի փուլը) քննարկվում են ակնկալիքների իրականացումը և ապագա անելիքները:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *