Ղարաբաղյան կոնֆլիկտ. կոլեկտիվ հիշողություն և ընտրովի ընկալում. Արսեն Հակոբյան, Արտակ Այունց, Յուրի Մանվելյան

Ղարաբաղյան կոնֆլիկտ. կոլեկտիվ հիշողություն և ընտրովի ընկալում. Արսեն Հակոբյան, Արտակ Այունց, Յուրի Մանվելյան

Ո՞րն է թշնամու կերպարը: Ադրբեջանցուն՝ կոնկրետ թշնամուն, մենք զրկում ենք մարդկային հատկանիշներից և սարքում ենք բացարձակ չարիք, և հակառակը՝ անդրադառնում ենք այն դեպքերին, որտեղ նույն տրամաբանությամբ հայերն էին ոճիր գործել և արդարացնում ենք: Այսինքն՝ արդարացված բռնություն և չարդարացված. ադրբեջանցու բռնությունը բարբարոսություն է, հայի բռնությունը՝ արդար վրեժ:

Ենթադրենք՝ վրացական գյուղում ջրի խնդիր: Մենք կարող ենք դա դիտարկել որպես ջրի խնդիր. սահմանամերձ գյուղ՝ հեռու է կենտրոնից, ուշադրությունից, կարող ենք տեսնել, թե էթնիկ ինչ մարդիկ են այնտեղ ապրում և ներկայացնել այսպես. կենտրոնը ճնշում է, օր.՝ հայերին կամ ադրբեջանցիներին: Այսինքն էթնիկ կոմպոնենտը ընդամենը շղարշն է, որի տակ ծածկվում է կոնֆլիկտի բուն էությունը, որը հիմնականում վերաբերում է մարդկային պահանջմունքների կամ դրա հետ կապված խնդիրների հետ:

Պետք չէ շատ համարձակ գնահատական տալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, քանի որ ասում ենք մի կողմից՝ Ադրբեջանից եկող ամբողջ ինֆորմացիան հնարավորինս վերահսկվում է, մյուս կողմից՝ մենք փորձում ենք ներկայացնել այն, ինչ կատարվում է Ադրբեջանում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ Ադրբեջանում ամեն ինչ շատ լավ է, բայց փաստն այն է, որ այս վերջին երկու տասնամյակում Հայաստանում բոլոր մակարդակներում հարցերը լուծելու գլխավոր բանաձևը հետևյալն է՝ Հայաստանում վատ է, բայց Ադրբեջանում ավելի վատ է: Դա կլինի խոսքի ազատություն, բանակ, թե որևէ ոլորտ. այո, Հայաստանում կինո չկա, բայց Ադրբեջանում ընդհանրապես կինո չկա: Հարցն այն է, որ մենք չգիտենք, թե այնտեղ ինչ կա կամ գիտենք մոտավորապես:

Այլիսլին շփվում է երիտասարդ ադրբեջանցի գրողների հետ, մի զանգված կա, որոնք բավականին առաջադեմ մարդիկ են, որոնցից շատերը հալածվում են, կան մարդիկ, ովքեր պարբերաբար հայտնվում են բանտերում: Այլիսլին փորձեց արդիական մնալ, նա ճանաչված, լավ սիրված, պետության և իշխանության կողմից շոյված գրող էր, և նա ուներ ընտրության հնարավորություն. շարունակել մնալ շոյված, իր մահից հետո հաստատ դպրոցներ կանվանակոչվեին, գերեզմանը կլիներ պանթեոնում, բայց նա ընտրեց մնալ գրող…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *