4. Հիշողության հարցեր. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

4. Հիշողության հարցեր. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

Հիշողութունն ինֆորմացիայի կոդավորման, պահպանման և վերարտադրման գործընթաց է: Հիշողությունը բարդ գործընթաց է և կապված է անձի և դրա հետաքրքրությունների, ինքնաընկալման, ինքնակենսագրական պատմության հետ: Հիշողությունը լինում է կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ հիշողությունը տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Հիշողության այս տեսակն բավականաչափ ուսումնասիրված է: Այն գործում է գլխուղեղի ճակատային և գագաթային կեղևների մասնակցությամբ և կապված է ակուստիկ մտապահման հետ: Երկարաժամկետ հիշողության համար առանցքային են իմաստավորման գործընթացները, և բարդ է որոշել, թե որն է երկարատև հիշողության ֆիզիոլոգիական հիմքը. ուղեղն ամբողջովին է մասնակցում հիշողությանը: Տրավմատիկ ու անցանկալի հիշողություններն, այնուամենայնիվ, բացասաբար են ազդում գլխուղեղի ֆիզիկական վիճակի վրա: Հոգեթերապևտիկ ոլորտում հիշողության հետ աշխատանքը վերաբերում է բացասական հուշերի հուզական շտկմանը և դեպի սառը հիշողություն տեղափոխությանը: Հոգեվերլուծության մեջ հիշողությունը կապվում է անգիտակցականի, ենթագիտագիտակցության և գիտակցության հետ: Զ. Ֆրոյդը կարևորում էր մանկական հիշողությունների դերը անձի ձևավորման և կայացման գործում: Հիշողությունները չեն մոռացվում, այլ տեղափոխվում են ենթագիտակցություն: Հիշողության հետ հոգեվերլուծական աշխատանքի հիմքում է հուշերը գիտակցական դաշտ բերելն է:

***

Դեժավյուն թվացյալ կրկնվող իրավիճակն է. մարդուն թվում, որ նրա վերապրումը կրկնվող է, թեև այն առաջին անգամ է տեղի ունենում: Ըստ վարկածներից մեկի, հիշողության ընթացքում մարդ ոչ միայն որոշակի իրավիճակ է վերակառուցում, այլև ինքն իր եսն է վերակառուցում այդ իրավիճակում այնպիսին, ինչպիսին եղել է այդ ժամանակ: Ինքնաընկալման և հիշողության կապն այնքան ուժեղ է, որ շղթայական կապ է ձևավորվում. անձի համար կարևոր իրավիճակը սկսում է հիշողություն թվալ:

***

Հիշողության ուսումնասիրություններում կարևոր է մոռացման մեխանիզմների հետազոտությունը: Մոռացումը հաճախ դասվում է հիշողական փուլերի շարքին: Հիշողության մասին գիտելիքը սահմանափակված է մոռացության մասին մեր գիտելիքի պակասով՝ հիշողության վերացման և պահպանման, դրա ֆիզիկական նախադրյալների, և այլն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *