Թեմա 11. Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները (մաս 1). Ռուբեն Մելիքյան

Թեմա 11. Քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները (մաս 1). Ռուբեն Մելիքյան

Սկզբունքներն են բնորոշում բուն քրեաիրավական համակարգը: Ըստ պատասխանատվության անհատականացման սկզբունքի՝ յուրաքանչյուր կոնկրետ իրադրություն ենթադրում է կոնկրետ անձի և նրա կատարածի հատկանիշներն ու հանգամանքները հաշվի առնելով պատասխանատվության միջոցի կիրառում: Ըստ պատասխանատվության անհատականացման սկզբունքի՝ չի կարող լինել իրավիճակ, երբ կոնկրետ արարքների համար կոնկրետ պատասխանատվությունը լինի շատ հստակ: Օր.՝ ներկայումս շատ հաճախ կատարվող ճանապարհատրանսպորտային բնույթի վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը, մենք գիտենք, որ կոնկրետ արարքի համար նախատեսված է կոնկրետ չափով պատասխանատվություն, այն չի կարող ավելի մեծ լինել կամ ավելի փոքր: Քրեական իրավունքի ոլորտում այդպես չէ, և քրեական իրավունքի առանձնահատկությունն այն է, որ պետք է անպայման պատասխանատվությունը լինի շատ հստակ հատկանիշների հաշվառման հիման վրա:

Քրեական իրավունքում առկա է մեղմացնող և ծանրացնող հանգամանքների տեսությունը: Յուրաքանչյուր պարագայում կարող ենք հաշվի առնել որոշակի մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ: Դրանք կարող են վերաբերել ինչպես տվյալ արարքի առանձնահատկություններին, այնպես էլ հանցանքը կատարողի առանձնահատկություններին, օր.՝ պատասխանատվությունը մեղմացնող է համարում այն հանգամանքը, որ անձը հանցանքը կատարել է առաջին անգամ:

Սովորաբար քրեաիրավական համակարգերում մեղմացնող  հանգամանքները թվարկված են լինում բաց ձևով, այսինքն՝ ցանկացած դեպքում դատարանը կարող է տվյալ գործին բնորոշ որևէ այլ հանգամանք համարի մեղմացնող, մինչդեռ ծանրացնող հանգամանքները փակ թվարկմամբ են:

Քիչ չեն դեպքերը 20-րդ դարում, երբ կոնկրետ անձի արարքի համար պատասխանատվության է ենթարկվել որոշակի կոլեկտիվ, օր.՝ դա կարող է լինել կրոնական կամ ազգային որևէ համայնք: Կոլեկտիվ պատասխանատվությունը՝ որպես մեկ անձի արարքի համար ավելի մեծ թվով անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը բնորոշ է ոչ իրավական պետություններին: Անձնական պատասխանատվության սկզբունքը փորձում է կարգավորել և հստակորեն լուծել այս հարցը:

Միայն օրենքի հիման վրա պատասխանատվության սկզբունքը բնորոշ է առավելապես ռոմանոգերմանական իրավական համակարգերին: Անձը պետք է որոշակի ձևով իմանա, որ իր արարքը տվյալ պահին որոշակիորեն և հստակորեն հանցագործություն է, հակառակ դեպքում նա չի կարող պատասխանատվության ենթարկվել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *