11. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

11. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը ընթանում է փուլերով. իրար են հաջորդում մանիակալ և դեպրեսիվ ստադիաները: ԵԱԽ-ը էնդոգեն խանգարում է՝ունի ներքին պատճառներ: Որոշիչ դեր է խաղում ժառանգականությունը (մոտ 60%), և միայն երկրորդական դեր են կատարում արտաքին ազդակները: Ի տարբերություն շիզոֆրենիայի, կարող է սկսվել ուշ տարիքում:

Հիվանդությունը կազմված է աֆեկտիվ փուլերից, որոնք արտահայտվում են տրամադրության իրար հաջորդող խանգարումներով: Տրամադրության հիվանդագին բարձրացումների և անկումների միջև կարող են լինել ինտերմիսիաներ՝ առողջ փուլեր: Ինտերմիսիաները զբաղեցնում են հիվանդության ընթացքի մոտ 60%-ը, իսկ դեպրեսիվ փուլերը ավելի երկարատև են քան մանիակալ փուլերը:

ԵԱԽ ժամանակ տեղի չեն ունենում անձի փոփոխություններ: Հիվանդության ընթացքը կարող է լինել անընդհատ, ընդմիջվող, առավելապես դեպրեսիվ կամ մանիակալ:

Դեպրեսիվ փուլը տարբերվում է հիմնական երեք ախտանիշերով՝ տրամադրության կայուն անկում, հոգեշարժական ոլորտի աղքատացում և մտածողության դանդաղեցում: Այս փուլի ուշ ընթացքին բնորոշ է նաև անհեդոնիան՝ հաճույք ստանալու անկարողությունը: Դեպրեսիվ փուլում հիվանդներն անաշխատունակ են դառնում:

Մանիակալ փուլին բնորոշ են խոսակցական և մտածողական գրգռվածությունը, հոգերշարժական ֆունկցիաների ակտիվացումը: Հիվանդի ակտիվությունը, սակայն, կրում է մակերեսային բնույթ. որոշումներն իրատեսական չեն և ավարտի չեն հասցվում: Առանձին դեպքերում հանդիպում են պսիխոտիկ վիճակներ, որոնք զուգորդվում են զառանցական մտքերով: Մանիակալ փուլերին բնորոշ են մեծամոլական գաղափարները:

Ինտերմիսիայի ընթացքում բոլոր խանգարումները հարթվում են: Հիվանդը վերադառնում է իր լիարժեք կյանքին: ԵԱԽ-ը, սակայն, արագ է զարգանում, և հիվանդը կարող է մի քանի օրում ինտերմիսիայից հերթական փուլին անցնել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *