Թեմա 15. Մարտին Հայդեգեր. Աշոտ Ոսկանյան

Թեմա 15. Մարտին Հայդեգեր. Աշոտ Ոսկանյան

Մարտին Հայդեգերը (1889-1976թթ.) այնքան շատ մարդկանց վրա է ազդեցություն թողել, որ նրա մասին խոսողներից մեկն ասել է, որ Հայդեգերի ազդեցության պատմությունը Հայդեգերի ազդեցության պատմությունը չէ, այսինքն նկատի ունի, որ նրա ազդեցությունը սփռված է բազմաթիվ ուղղություններով և բազմաթիվ փիլիսոփայական խնդիրների շուրջ առնչություն ունի:

Հայդեգերն իր գլուխգործոցը՝ «Գոյությունը և ժամանակը», գրել է 1927թ., 1933թ., ոգևորված նացիստական շարժմամբ, համաձայնել է ընդունել համալսարանի ռեկտորի կոչումը նացիստների օրոք, մեկ տարի անց հիասթափվել է և հրաժարական տվել, թեև այդ բիծը՝ նացիստների հետ համագործակցելու, մնացել է: 

Մարդկային կյանքի յուրահատկությունն այն է, որ մարդը ինտենցիոնալ է, (ինտենցիոնալ նշ. է ուղղվածություն դեպի), այսինքն մարդը ուղղված է դեպի, այսինքն կարծես թե մարդն անընդհատ դուրս է գալիս ինքն իր սահմաններից:

Հայդեգերն ասում է՝ ոչ թե մարդը պատմական է, որովհետև պատմություն կա, այլ պատմություն կա, որովհետև մարդը պատմական է:

Գիտակցությունը գոյություն ունի ոչ թե որպես աբստրակտցիա, որի մասին մենք կարող ենք անել դատողություններ ու ասել տրամաբանական բաներ, դրանք գալիս են հետո, իրականում գիտակցությունը գոյություն ունի որպես ինքն իրենից առաջ վազող, հոգսի մեջ կքած մարդու գիտակցություն:

Չընտրելը նույնպես ընտրելու ձև է: Եթե դուք որոշում չեք կայացնում, որոշումը, միևնույն է, ձեր փոխարեն կայանում է:

Բոլոր այն հնարավորությունները, որոնց մարդ հանդիպում է աշխարհում, կարող է ընդունել կամ չընդունել, կարող է բաց թողնել ձեռքից կամ հանձն առնել, բայց մի հնարավորություն կա, որն անխուսափելի է: Եվ այդ հնարավորությունը մահն է: Մահն անշրջանցելի հնարավորություն է: Հայդեգերն ասում է՝ ոչ ոք չի կարող մեռնել ուրիշի փոխարեն, եթե մեկն ասում է՝ ես կմեռնեմ քո փոխարեն, դա նշանակում է՝ ես կմեռնեմ այդ գործի համար, բայց յուրաքանչյուրը մեռնում է իր փոխարեն: Մարդկային ամբողջ կյանքն այլ բան չէ, քան ընթացք դեպի մահը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *