800 տարեկան փաստաթուղթը. Նիկոլաս Վինսենթ

800 տարեկան փաստաթուղթը. Նիկոլաս Վինսենթ

Կարո՞ղ է արդյոք այս փաստաթուղթը մեզ որևէ բան ասել այսօր, որքանո՞վ է այն տեղին։ Այնտեղ շատ բաներ վերաբերում են հարցերի, որոնք որևէ կերպ չեն առնչվում ժամանակակից աշխարհին, օր․՝ ֆեոդալական հարկերի գանձումը, ֆեոդալական ժառանգության իրավունք, իրավունքի ունի՞ արդյոք այրին ապրելու ամուսնու ամրոցում և նմանատիպ այլ հարցեր։ Չնայած սրան՝ Ազատությունների մեծ խարտիան աշխարհում ընդունված է որպես մարդու ազատության իրավունքի փարոս։ Իսկ ի՞նչ է արել Ազատությունների մեծ խարտիան։ Նախ և առաջ այն վերահսկողության տակ է դրել է թագավորի գերիշխանությունը՝ ստիպելով նրան ընդունել, որ կան ուժեր, օրենքներ ու ավանդույթներ, որոնք դուրս էին որևէ մենիշխանի՝ օրենքը փոխելու իրավասությունից։ Սա իհարկե որևէ թագավորի Անգլիայում ետ չէր պահում սարսափելի արարքներ գործելուց, ինչպիսիք էին՝ մարդկանց սպանել, մարդկանց բանտարկել, օրենք խախտել կամ կամայական փոխել օրենքը, բայց 1215թ․՝ Ազատությունների մեծ խարտիայի ի հայտ գալուց ի վեր, ցանկացած ժամանակ, երբ թագավորը նկատելիորեն դեմ էր գնում օրենքի ավանդույթնեին, նրա ենթակաները միշտ կարող էին մատնանշել այն փաստը, որ նրա նախնիները համաձայնություն էին տվել Ազատությունների մեծ խարտիային․․․

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *