Թեմա 8. Մարդկային հասարակության կենդանական անցյալի խնդիրը. Լևոն Աբրահամյան

Թեմա 8. Մարդկային հասարակության կենդանական անցյալի խնդիրը. Լևոն Աբրահամյան

8.6

Էգ և արու սիրամարգերը

Ցանկացած կենդանատեսակի արուն գեղեցիկ է, տարբերվող, մինչդեռ էգն անշուք է․ օրինակ՝ սիրամարգի ճանաչելի կերպարն արուն է, իսկ էգին տեսնելու դեպքում, գուցե ուշադրություն էլ չդարձնեինք: Մարդու պարագայում դա փոխվում է: Կարծես սեռական հեղափոխություն է տեղի ունենում մարդկային հասարակության մեջ. այսօր իրենց տարօրինակ զգեստներով կանայք են պայքարում տղամարդու համար: «Ֆեմինիստական հեղափոխությունն» արտահայտված է բազմաթիվ առասպելներում և իրար հետ կապ  չունեցող տարբեր ժողովուրդների մոտ։ Համաձայն այդ առասպելների բոլոր ծեսերի տերը սկզբից կանայք էին , օրինակ՝ Ավստրալիայում, հյուսիսային Ճապոնիայում կամ Ամազոնիայի խորքերում: Այնուհետև տղամարդիկ խաբեությամբ խլում են համապատասխան ատրիբուտները և իրենք են դառնում այդ ծեսերի տերը: Եվ քանի որ առասպելներ ստեղծողը տղամարդն էր, ապա ըստ դրանց տղամարդիկ այդ ծեսերը կատարում էին կանանցից 8.5_Աղաման շատ ավելի լավ:

8.4_Venus of Willendorf

Վիլենդորֆյան վեներան

․․․Կան պալեոլիթյան վեներաներ, որոնք փառաբանում են կնոջ պտղաբերությունն ու երեխա ունենալու կարողությունը, սակայն սա բնավ մայրիշխանության ցուցիչ չէ: Համաձայն մի վարկածի՝ պալեոլիթյան վեներաները ստեղծել են կանայք: Հետազոտողն ինքը կին է, նույնիսկ անկյուններն է նշում, թե կինն ինչպես պետք է տեսներ ինքն իրեն, որպեսզի հենց այդ ձևով պալեոլիթյան վեներաների պատկերը դուրս բերեր: Ահա թե ինչու պալեոլիթյան վեներաների երեսը չի երևում (դրանք չունեն դեմք կամ դիմագծերն արտահայտված չեն): Հայկական աղամաններն էլ էին ստեղծում կանայք, մի բան, որի ծագումը, ակունքները մինչ այժմ ազգագրագետները, հնագետները չեն պարզել: Սրանք շատ նման են պալեոլիթյան վեներաներին, թեև սրանք էլ մայրիշխանության դրսևորում չէին, այլ պատրիարխալ հասարակության պայմաններում  ստեղծված իրեր։

8.1_Professor_E.A._Westermarck,_c1930s

Էդվարդ Վեստերմարկ (1862-1939)

․․․Մուտացիոն տեսությունը՝ թռիչքային տեսությունը, ընկած է պոպուլյացիոն էվոլյուցիայի և գենետիկայի հիմքում: Օրինակ, ենթադրենք մի իրավիճակ. մեծ թևերով ճանճեր, որոնք ապրում են փոքր կղզում, և ինչքան մեծ են թևերը, այնքան պրեստիժային են: Իրենց նախագահը հաստատ կլիներ ամենամեծ թևերով ճանճը: Այնուհետև քամիներ են սկսում փչել և բոլոր մեծ թևանիներին քշում-տանում է ծով, ուր բոլորը սատկում են: Մնում են ովքե՞ր: Նրանք, ովքեր կարճ թևեր ունեն, ովքեր հասարակության մարգինալներն էին, իսկ այժմ դրանք են դառնում հասարակության հիմնական տեսակն ու շարժիչ ուժը: Կարելի է ասել, որ մուտացիոն տեսանկյունից՝ առաջընթացը, էվոլյուցիան շարժում են հենց հրեշները…

Գրականության ցանկ

1. Edward Westermarck. The History of Human Marriage. L., N.Y., 1891 /

https://archive.org/details/historyhumanmar05westgoog

2. Robin Fox. Primate kin and human kinship // Biosocial Anthropology. Ed. by R. Fox. London,1975.

3. Վ. Հ. Բդոյան, Հայկական աղամաններ, Եր., 1986:

4. Г. Н. Матюшин. У истоков человечества. М., 1982.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *