Թեմա 6. Լ. Հ. Մորգան: Մարդկային ընտանիքի սկզբի խնդիրը. Լևոն Աբրահամյան

Թեմա 6. Լ. Հ. Մորգան: Մարդկային ընտանիքի սկզբի խնդիրը. Լևոն Աբրահամյան

19-րդ դարի վերջին Մորգանն ընդունվեց իրոկեզների կողմից, ինչի շնորհիվ կարողացավ շատ մանրամասն ուսումնասիրություններ անել, որոնք առ այսօր համարվում են դասական: Նրա «հին հասարակություն» (1877թ.) աշխատությունը, որն ամենահայտնին է, մեծ դեր խաղաց պատմության մասին մարքսիստական 12167459_10206505050358576_215123355_nմոտեցումներում: Մորգանն իրավաբան էր, հետաքրքրվում էր իրավաբանականին մոտ խնդիրներով, տվյալ դեպքում դա ընտանիքն էր, ընտանիքի ծագման խնդիրը:

Նա նկատեց, որ իրոկեզներն իրենց մայրերին ու մոր քույրերին դիմում են նույն կերպ, ինչպես նաև հորն ու հորեղբորն էին նույն տերմինով դիմում: Նման բան նկատեց նաև Օջիբվե ցեղում, ովքեր լեզվական առումով հարազատ չէին իրոկեզներին: Մորգանը մտածեց՝ քանի որ այս երկու ցեղերը տեսանելի գենետիկ կապ չունեն, ապա պետք է փորձել փնտրել՝ որտեղից են նրանք եկել…

Մորգանն առաջարկում էր ազգակցական տերմինաբանությունից դուրս բերել ընտանիքի պատմությունը: Եթե պահպանվել են ազգակցական ինչ-ինչ տերմիններ, ապա դա նշանակում է, որ ժամանակին եղել են նման տիպի ընտանիքներ: Սրանք կարծես թե լեզվաբանական վերապրուկներ են, այսինքն արդեն փոխվել է, բայց դեռ ընտանիքի կառուցվածքը ինչ-որ ձևով մնացել է այդ տերմիններում:
Նա բաժանում է ընտանիքի հինգ տիպ.
1) Արյունակցական ընտանիք: Նա փորձեց վերականգնել այդ ընտանիքը մալայան ազգակցական համակարգի հիման վրա: Այդ ընտանիքում ամուսնությունները թույլատրելի են նույն սերնդի ցանկացած անձանց միջև՝ բացառությամբ ծնողներ-զավակներ կապի:12167105_10206505050598582_1662098937_n
2) Պունալուա ընտանիք: Թուրան-հանովանյան նմանատիպ մի համակարգ կա: Այս դեպքում մի խումբ եղբայրներ խմբային ամուսնություն են ունենում մի խումբ կանանց հետ, որոնք պարտադիր չի, որ քույրեր լինեն:
3) Զույգ-ընտանիք, որտեղ պարտադիր չի, որ զույգը միասին ապրեր: Նման ընտանիքներ աշխարհում այսօր էլ կան:
4) Պատրիարխալ (նահապետական) կամ պոլիգամ (բազմակին) ընտանիք, որտեղ ամուսինն ունի շատ կանայք:
5) Մոնոգամ (մենամուսնական) ընտանիք, որտեղ ամուսինները միասին են ապրում: Սա էլ մեր այսօրվա ամենատարածված ընտանիքն է…

Գրականության ցանկ 

  1. Л.Г.Морган.Древнееобщество. Л., 1934.
  2. М.В.Крюков. Системародствакитайцев. М., 1972 (часть I, гл. 1).

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *