Թեմա 4. Ի Խնդիրս սկզբան. Լևոն Աբրահամյան

Թեմա 4. Ի Խնդիրս սկզբան. Լևոն Աբրահամյան

Սկզբի մասին իմանալը մարդկային էության,երևի թե, հիմնական սկբունքներից է: Դու ուզում ես իմանալ քո սկիզբը, խմբի սկիզբը, ազգի, մարդկության: Սա մի խնդիր է, որ միշտ էլ հուզել է մարդկությանը և, հատկապես, էվոլյուցիոնիստներին, ովքեր ուզում էին իմանալ, թե ինչից է սկսվում մշակույթը: Նկատելի էր, որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբում էվոլյուցիոնիստական շատ աշխատանքներ «ծագում» բառն ունեն՝ այսինչի կամ այնինչի ծագումը: Կարծես, նրանք ուզում էին ժամանակի մեքենան ետ պտտել՝ տեսնելու, թե որն է այն առաջին պարզ և հասարակ աղյուսը, բջիջը, որից բարդանալով՝ կարող ես կառուցել այսօրվա մշակույթը:

4.3. Մանայի բարձր պարունակությամբ գանգ

Կավով ծեփած գանգ` մանայի բարձր պարունակությամբ (ՆորԳվինեա)

Ջոն Մակլենանը, լինելով իրավաբան, փորձում է տեսնել, թե որն է ամուսնության սկիզբը, այդ ինստիտուտն ինչպես է ձևավորվել: 1865 թ. նա գրում է «Նախնադարյան ամուսնություն» աշխատությունը, որը ժամանակին բավականին հայտնի էր: Ադոլֆ Բաստիանը, ով բժիշկ էր, փորձում էր գտնել տարրական միտքը: Իր հիմնական դրույթն էր մարդկային պսիխիկայի ընդհանրությունները, որից դուրս էր բերում մարդկային մշակույթի ընդհանրությունները…

Էդվարդ Թայլերն առաջիններից էր, ով սկսեց որոնել կրոնի սկիզբը: Ուսումնասիրելով տարբեր ազգագրական երևույթներ՝ նա գտնում է, որ կրոնի մինիմումը հոգին է: Ինչպե՞ս է հանգում նա այդ ենթադրությանը: Շատ ժողովուրդների մոտ տարածված է այն պատկերացումը, որ երբ մարդը քնում է, հոգին ճամփորդում է, ինչի հետևանքով էլ մենք տարբեր վայրեր ենք տեսնում երազում: Կամ, երբ ուշաթափվում ենք, հոգին հեռանում է մարմնից և ապա, բարեբախտաբար, վերադառնում: Կա հիվանդություն, որի ժամանակ հենց հոգին է հիվանդանում. պատահական չէ, որ շամանական շատ մշակույթներում բուժելու համար հարկավոր էր գնալ ու փնտրել հոգուն, որին հափշտակել և տանջում էր, օրինակ՝ ինչ-որ չար ոգի, և շամանը գնում էր, պայքարում ոգու դեմ և ետ բերում հոգին: Բուժման այս մեխանիզմը շատ տարածված էր: Եվ վերջապես մահը, երբ հոգին գնում է ու այլևս չի վերադառնում: Եվ ահա Թայլերը ենթադրեց, որ գտել է, այսպիսով, կրոնի մինիմումը…

4.2.

Մանա պարունակող գանգ (Մալայզիայի գանգ որսող Տոբի ցեղ)

4.1. Kogda b ne zuby...

Ատամները չլինեին, հոգին կփչեր» (ռուսական ասացված Վ. Դալի հավաքածուից)

Պոլինեզական ամբողջ մշակույթում կա մի հասկացություն, որը կոչվում է մանա: Այն աբստրակտ ու անդեմ, կոսմիկական մի ուժ է՝ տարածված ամենուրեք, և որը կուտակվում է սրբազան վայրերում կամ մարդկանց գլուխներում, հատկապես՝ սոցիալական բարձր դիրք ունեցողների, օրինակ՝ տոհմապետերի, ուստի նրանց գանգերը սրբազան են, նպաստում պտղաբերությանը և պահվում են հատուկ վայրերում: Մինչ վերջերս էլ շատ տարածված էր գլխի որսը: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, առանձնապես, եվրոպացի ազգագրագետը…

4.4. Ֆ.Լ.Ռայթ_Տունը ջրվեժի վրա

Ֆ.Լ.Ռայթ. Տունը ջրվեժի վրա (Պենսիլվանիա)

Բնության և մշակույթի միջև հավերժ թվացող հակադրությունը, կարծես, սկսել է թուլանալ և նույնիսկ վերանալ։ Այս միտումը մեր օրերի միստիկ մոտեցումներից մեկն է: Օրինակ՝ Ճարտարապետության մեջ. Ֆրենկ Լլոյդ Րայթը, որի օրգանիկ ճարտարապետությունը փորձում է դիտել շենքը՝ որպես ինքնուրույն, կենդանի օրգանիզմ՝ միախառնված բնության հետ: Փենսիլվանիայում նրա հայտնի «Տունը ջրվեժի վրա» դրա լավագույն արտահայտությունն է: Ես եղել եմ այնտեղ, և, ճիշտն ասած, ապրելու համար այն բավականին խոնավ էր, բայց սկզբունքը արտահայտում է հենց այն, ինչի մասին խոսում էինք. դու ոչ թե հարմարվում ես բնությանը, այլ շեշտում ես միասնականությունը:

Գրականության ցանկ

1. Э.Б.Тэйлор.Первобытнаякультура. М.,1989 (1939).

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *