Թեմա 15. Պատահականություն և օրինաչափություն. զարգացման պատահականությունը. Լևոն Աբրահամյան

Թեմա 15. Պատահականություն և օրինաչափություն. զարգացման պատահականությունը. Լևոն Աբրահամյան

15.1

Վասիլիյ Կանդինսկիյ. Հորինվածք VI, 1913:

…Վերադառնանք մի պահ Ղարաբաղյան շարժման փետրվարյան օրերին, որոնք, արդեն առիթ ունեցել եմ ցույց տալու, որ տիպաբանորեն հիշեցնում են արխայիկ տոնը: Այդ տոնի քաոտիկ մասը կարելի է պատկերացնել իբրև թելերի կծիկ, որից քաշվում էին տարբեր թելեր: Օրինակ, կարճ «թելերից» մեկը՝ կառնավալային քաղաքացիական հասարակությունն էր, մյուսը, ցավոք, երկար՝ պատերազմն էր ևն: Այդ բազմազանությունն ու հնարավորությունները կախված էին արտաքին պայմաններից: Նման գործընթացները հիշեցնում են որոշ սկզբունքներ, որոնք դուրս են բերվել միկրոաշխարհների քաոսագիտական ուսումնասիրություններից:

cartoon_15

Լ. Աբրահամյան, «Ապստամբ մարդը» շարքից

…Սոցիալական և բնական երևույթները միգուցե ունեն ինչ-որ մի ընդհանուր օրինաչափություն, որոնց նմանությունը շատ ավելի նուրբ է, այլ ոչ թե պրիմիտիվ համադրելի: Ո՞րն էր քաոսագիտության այդ հայտնագործությունը ճշգրիտ գիտություններում: Այն կապված է մի փայլուն գիտնականի անվան հետ՝ Իլյա Պրիգոժինի, որը չորս տարեկան հասակում ընտանիքով արտագաղթում է Ռուսաստանից Եվրոպա, այժմ նա հայտնի է որպես բելգիացի գիտնական, 1977թ. ստանում է Նոբելյան մրցանակ անհավասարակշիռ գործընթացների տերմոդինամիկայի ասպարեզում: Դրանք այն բաց համակարգերն են միկրոաշխարհում, որոնք միշտ կարող են գտնվել արտաքին ազդեցության տակ: Հիշենք, որ «կծիկը» ևս կախվածության մեջ էր արտաքին պայմաններից: Ներքին կապերը քանդված են, խախտված, այդ քաոտիկ վիճակը կարող է վերածվել կոսմոսի ինչ-որ պատահական երևույթների ազդեցության ներքո: Այստեղ է գալիս պատահականությունը որպես հիմնական հերոս…

Գրականության ցանկ

1. L. Abrahamian. Armenian Identity in a Changing World. Costa Mesa, Cal.: Mazda Publishers, 2006, Ch. 11.

2. И. Пригожин, И. Стенгерс. Порядокизхаоса. Новыйдиалогчеловека с природой. М., 1986.

3. В.В. Василькова. Порядок и хаос в развитиисоциальныхсистем. СПб., 1999.

4. Е. Режабек. Перспективыэволюционизма с позицийсинергетики // НаучнаямысльКавказа, 1995, N 4, с. 44-50.

5. И. Валлерстайн. Конецзнакомогомира. Социология XXI века. М., 2004.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *