Թեմա 14. Տոնի շարժընթացը. Լևոն Աբրահամյան

Թեմա 14. Տոնի շարժընթացը. Լևոն Աբրահամյան

14.1

Պիտեր Բրեյգել. Բարեկենդանի և Պահքի ճակատամարտը, 1559:

Սովետական պառադն ուներ շատ լուրջ կառուցվածք, այն խորհրդային հասարակության սեղմված մոդելն էր: Այնտեղ խիստ արտահայտված ձևով կարելի էր գտնել խորհրդային հասարակության բոլոր շերտերն ու ենթաշերտերը. Շքերթում նախ անցնում էին զորքերը, ապա՝ աշխատավորները՝ կոլտնտեսականներն ու բանվորները, մտավորականները և այլն…

Հայկական ավանդական աշխարհի մոդելն ունի իր մի քանի խորհրդանշական տարբերակները: Օրինակ, մեկն արտահայտված է խոհարարական կոդով. տանտիրուհին թոնրում թխում էր ծիսական թխվածքներ, որոնք ներկայացնում էին ամբողջ տիեզերքը. երկնային կամարը, աստղերը, մարդուկների տեսքով ներկայացվում են տան բնակիչները՝ տանտերը, հարսները, և այլք: Նայած թե ինչպես էին թխվում, դրանով գուշակում էին, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին: Խոհարարական կոդի առանձնահատկությունն այն է, որ մի բան է ստեղծվում, որը հետո ուտում են, ոչնչացնում: Եթե նոր տարու շեմին են թխում նման «տիեզերական թխվածք», այն իրականում վերաբերվում էր նախորդ տարուն, այլ ոչ թե գալիք տարվան, չնայած ապագան գուշակում են նախորդ տարվա մոդելով: Օրինակ՝ Տարեհացը, որ բավականին տարածված էր Հայաստանի տարբեր շրջաններում, արվում էր տիեզերքի ձևով՝ քառամաս կամ տասներկու մասից բաղկացած, միաժամանակ խորհրդանշելով ժամանակը (տարին) և տարածությունը… Փաստորեն, դուք ունենում եք նախորդ կոսմոսը, որը պետք է «ուտելու քաոսով» վերանա, որպեսզի հաջորդ կոսմոսը լինի առնվազն նույն ձևով կամ ավելի լավը:

14.2

Լ. Աբրահամյան, «Նոյյան տապանի ճշմարիտ պատմությունը» շարքից:

Ծննդյան տորթի մոմերի թիվն այնքան է, որքան մարդն արդեն ապրել է, և նա դա ոչնչացնում, փչում, հանգցնում է, տորթն էլ՝ բաժանվում է բոլորին, որպեսզի ապագայում մի նոր քաղցր տորթ լինի, նոր կյանք լինի:

Հասարակության կառուցվածքը կարելի է տեսնել նաև խնջույքների կառուցվածքում: Այսպես, ամերիկյան փարթիների ժամանակ յուրովի դրսևորվում է դեմոկրատ հասարակության կառուցվածքը. սովորաբար սեղանը դրվում է մի տեղ, որի մոտ պետք է ոչ թե նստես, այլ կողքով անցնես, ինչ ուզես՝ վերցնես, ընտրես, էթիկետը պահանջում է, որ դու երկար, 5 րոպեից ավելի չխոսես մի մարդու հետ, զրուցակիցներն անընդհատ փոխվում են՝ դեմոկրատական հասարակությանը «վայել» ձևով: Խնջույքի կառուցվածքը միանգամից ցույց է տալիս, սեմիոտիկ ձևով մատնում է հասարակության կառուցվածքը: Կովկասյան խնջույքը, քեֆը, խիստ հիերարխիկ կառուցվածք ունի, այն ղեկավարում է, երևի թե, ամենաարդար ընտրությամբ ընտրված մարդը, որովհետև եթե նա վատ վարի սեղանը, էլ երբեք չի ընտրվի. թամադան իսկական

Cartoon_14

Լ. Աբրահամյան, «Նոյյան տապանի ճշմարիտ պատմությունը» շարքից:

ընտրության արդյունք է: Նստում են ըստ սոցիալական դիրքի: Ամեն մեկն իր տեղն ունի: Եթե, օրինակ, հյուր է գալիս, նա իր հատուկ տեղն ունի: Հասարակությունն իր կառուցվածքով ներկայացվում է սեղանի շուրջ, ըստ սոցիումի կառուցվածքի էլ ասվում են կենացները: Միջնադարյան Գահ նամակը, փաստորեն, ցուցակ էր, համաձայն որի՝ ազնվական հյուրերը պետք է նստեին թագավորական սեղանի շուրջ, ուր ամեն մեկն իր տեղն ուներ, ինչն էլ հաստատում էր հիերարխիկ այդ կարգը: Կենացներից հետո սկսվում էր գինարբուքը, երբ քաոտիկ ձևով կարգը խախտվում էր… Մինչև քաոտիկ շրջանը ստեղծվում է գերկառուցվածք՝ ցանկացած կառուցվածքի խտացված մոդելը: Ամենացայտուն օրինակներից է Նոյի տապանը, որը հատուկ տեղադրվում է քաոտիկ ջրերում: Այն աշխարհի մոդելն է՝ բոլոր կենդանիների տեսակներով և մարդկային հասարակությամբ՝ ի դեմս Նոյի ընտանիքի: Լցվում են քաոտիկ ջրերը, որպեսզի այս քաոսից հետո վերստեղծեն նոր կոսմոս…

Գրականության ցանկ

1. В. Тэрнер. Ритуальный процесс. Структура и антиструктура. – В кн.: В. Тэрнер. Символ и ритуал. М., 1983, с.104-264.

2. Л. А. Абрамян, Г. А. Шагоян. Динамика праздника: структура, гиперструктура, антиструктура // Этнографическое обозрение. 2002, N 2, с. 37-47.

3. Լ. Աբրահամյան, Գ. Շագոյան,Տոնի շարժընթացը. կառուցվածք, գերկառուցվածք, հակակառուցվածք // Նոր ազգագրական հանդես, 2005, Ա, էջ 6-20:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *