Թեմա 27. Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի պատմություն. Լևոն Աբրահամյան

Թեմա 27. Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի պատմություն. Լևոն Աբրահամյան

13140904_10207803031367290_93311626_n

Մարգարեթ Միդը Սամոայում, 1925

50-ական թվականներին, երբ մտածում էին գիտական լեզուն փոխել՝ ընտրելով չեզոք մի լեզու, որպեսզի միայն անգլալեզու կամ ֆրանսալեզու չլինի և մեծ երկրների լեզուն չճնշի, Մարգարեթ Միդն առաջարկեց հայերենը: Ճիշտ է, հետո պարզվեց, որ փեսան հայ էր…

Մարգարեթ Միդը շատ լուրջ տեղ ու դեր ունի ազգագրության մեջ: Մարգարեթ Միդը ամերիկացի հայտնի ազգագրագետ Ֆրանց Բոասի աշակերտուհին էր: 1925 թ. նա վեց ամիս անց է կացնում Արևելյան Սամոայում: Մինչև մեկնելը երկար ժամանակ սովորել էր նրանց լեզուն, որպեսզի կարողանար հարցազրույցներ անել, նյութեր հավաքել: 23-ամյա Մարգարեթը հարցազրույցներ է վերցնում 8-20 տարեկան 68 աղջիկներից, արդյունքում 1928 թ. լույս է տեսնում «Հասունացումը Սամոայում» գիրքը, որը դառնում է բեսթսելլեր: Գիրքն ուներ ռոմանտիկ և էրոտիկ շերտ, ինչն էլ շատ հետաքրքրեց ընթերցողներին: 1956 թ. «Նյույորքեր» ամսագրում մի ծաղրանկար են հրապարակում, որտեղ տոհմապետն իր ցեղի տղաներին բաժանում է Մարգարեթ Միդի գիրքը՝ ասելով, որ սա կարդացեք` ամեն ինչ կիմանաք: Ահա այդքան արժեքավոր և հայտնի գիրք էր: Համբավը շարունակվում է մինչև 1983 թ. (Մարգարեթ Միդը մահանում է 1978 թ.), երբ հրապարակվում է մի գիրք, որի հեղինակը՝ Դերեք Ֆրիմանը, ապրում էր Ավստրալիայում, Միդի երկրպագուներից էր և երկար ժամանակ կասկածել է, հրապարակել իր գիրքը, թե՝ ոչ: Նա ուսումնասիրել էր Սամոան շուրջ 40 տարի, իսկ 6 տարի անընդմեջ ապրել Սամոայում: Նրա գիրքը կոչվում էր «Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի ստեղծում և դիմակազերծում»…

13128601_10207803031647297_1273241902_o

Պապուասների հետ Ն. Միկլուխո-Մակլայի առաջին հանդիպման թատերականացված ներկայացումը, Նոր Գվինեա, 1971

Զարմանալի մի դեպք եմ ուզում պատմել, որը բացառիկ է և, երևի թե, չի էլ կրկնվել: Խոսքը Նիկոլայ Միկլուխո-Մակլայի մասին է, ով 19-րդ դարի վերջին հաստատվում էր Նոր Գվինեայում: Մեկ անգամ նա մի գյուղից, որտեղ իրեն արդեն գիտեին, գնում է մեկ ուրիշ գյուղ: Ճանապարհին շրջապատում են նիզակներով զինված մարդիկ, և վերջը, կարծես, գալիս է: Չգիտեն՝ ով է, սպիտակ մարդ են գտել, գլխի որսն էլ տարածված էր, առանձնապես բարձրարժեք էր սպիտակ մարդկանց գլուխը: Ի՞նչ անել: Նա անում է մի անսպասելի բան. պառկում է և քնում: Սրանք մոտենում են ու տեսնում՝ իսկապես քնած է, ձև չի անում, ստուգում են, տեսնում՝ զենք չունի, և շատ շուտ ընկերանում իր հետ: Ասում են՝ մինչ այսօր մի ծես են կատարում այնտեղ` այդ զարմանալի իրադեպը խաղարկելով:

Գրականության ցանկ

13128570_10207803031487293_44633533_o

Նկարիչ և կոլեկցիոներ Ն. Միշուտուշկինը, Լ. Աբրահամյանը և պոլինեզիացի նկարիչ Ա. Պիլիոկոն, Երևան, 1980

1. М. Мид. Культура и мир детства. М., 1988, http://lib.uni-dubna.ru/search/files/ps_
mid_kult/~ps_mid_kult.htm

2. Derek Freeman. Margaret Mead and the Heretic. The Making and Unmaking of an Anthropological Myth. Penguin Books, 1996 (1983).

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *