Թեմա 24. Անհատական հիշողությունից դեպի կոլեկտիվ անգիտակցականը. Լևոն Աբրահամյան

Թեմա 24. Անհատական հիշողությունից դեպի կոլեկտիվ անգիտակցականը. Լևոն Աբրահամյան

12443345_10207494865143327_1564115763_o

Անդրոգինային արձագանքներ Երվանդ Քոչարի քանդակում:

Յունգյան հիմնական արքետիպերը համամարդկային արխետիպերն են, ընդ որում Յունգն, ի տարբերություն Ֆրոյդի, դիտարկում է կոլեկտիվ անգիտակցականը համամարդկային կտրվածքով՝ նույնիսկ որոշները բացահայտելով նախամարդկայն կենդանական անցալում: Արխետիպերից են «անիման» և «անիմուսը»: Անիման կանացի սկզբունքն է, որ ամեն տղամարդ թաքնված ունի իր մեջ արխետիպի ձևով, անիմուսն էլ այն է, ինչ ամեն կին ունի իր մեջ թաքնված: Այս երկուսի միացումից, կարելի է ասել, արխետիպ է առաջանում, որը պարադիգմա է, կարծրատիպ, որ կարելի է հանդիպել տարբեր ժողովուրդների մոտ: Օրինակ՝ անդրոգինը, երբ տղամարդն ու կինը միացած են. բազմաթիվ կրոններում ու առասպելներում մարդկությունը սկսվում է հենց անդրոգինից՝ երկու սեռ կրողից, և շատ աստվածներ անդրոգինային էին…

12899957_10207494864623314_352470296_n

Ավազից պատրաստած մանդալա (Տիբեթ):

Մանդալան (սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ շրջան) երկրաչափական շրջափակված, գլխավորապես՝ շրջանակի մեջ վերցված պատկեր է, որը տիեզերքի մոդելն է: Նման մոտեցում կա Տիբեթում, հյուսիսային Հնդկաստանում, բայց Յունգը գտավ դա նաև իր պացիենտների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեին այդ ծիսական և հոգևոր պրակտիկաների մասին…

«Ստվերը» Յունգը դուրս է բերում ազգագրական նյութի հիման վրա՝ ամերիկյա12873513_10207494864703316_2091776486_oն հնդկացիների պատմությունների, որոնք բերում է Պոլ Ռադինը իր մի գրքում՝ անվանելով տրիքստեր, անգլերեն «trick» բառից է, ռուսերեն՝ трюкач, տրյուկեր անող: Դա մի առասպելաբանական կերպար է՝ հանդիպող շատ ժողովուրդների մոտ, որը կարծես թե աջ ձեռքով սարքում է, ձախ ձեռքով՝ քանդում: Նման կերպարներ կան հնդկացիների մոտ՝ կոյոտը, ագռավը, կան հյուսիսային ժողովուրդների մոտ՝ Սիբիրում, տարածված է Ավստրալիայում: Տրիքստերի մեջ գտնվում է «ստվեր» արխետիպը, որը տանում է մարդուն դեպի իր կենդանական, բիոլոգիական սկիզբը: Եթե Ֆրոյդի մոտ մարդը հիշում է մանկությունում արած իր վատ արարքը, որը հետո մղվում էր անգիտակցական, ապա այստեղ ստվերի արխետիպով հիշում ես մարդկության կենդանական անցյալը, այլ ոչ թե քո: Հունական առասպելներում հանդիպում են բազմաթիվ տրիքստերներ՝ Հերմեսը, Ոդիսևսը, ամբողջ հունական պատմությունը, ասես, տրիքստերներից կառուցված լինի: Հայերի մոտ առասպելաբանական տրիքստերները շատ տարածված չեն, բայց տրիքստերներ հեշտությամբ կարելի է գտնել առօրյա կյանքում…

 Գրականության ցանկ

1. Морис Хальбвакс. Коллективная и историческая память, «Неприкосновенный запас» 2005, №2-3(40-41).

2. Հ. Տ. Մարության, Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ. Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2006, http://www.noravank.am/upload/pdf/30_am.pdf

3. Зигмунд Фрейд. Толкование сновидений. –https://vk.com/doc184482549_215801956?hash=1a5b24277455e9bf5e&dl=ffbf565b1c768f8fe5

4. Carl Gustav Jung.  Memories, Dreams, Reflections. –http://www.bradshawfoundation.com/jr/pdf_vol3/1303-1354%20Gathering%20Flowers.pdf

5. С. С. Аверинцев. Аналитическая психология К. Г. Юнга и закономерности творческой фантазии.– Bсб.:О современной буржуазной эстетике, в. 3, М„ 1972, c. 110-154.

6. Карл Густав Юнг. О психологии образа трикстера. – В кн.:Пол Радин. Трикстер: Исследование мифов североамериканских индейцев. СПб., 1999, с. 265-286.

7. Л. Абрамян. Ленин как трикстер.– В кн.:Современная российская мифология. М.: РГГУ, 2005 (Сер. “Традиция-текст-фольклор: типология и семиотика”), с. 68-88.http://nemaloknig.info/read-276386/

8.Աշոտ Ոսկանյան, Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները, http://www.arteria.am/hy/1349514646

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *