Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարները. Արման Մուսինյան, Արտակ Այունց, Արսեն Խառատյան

Եթե մենք վերցնենք տարբեր մեթոդաբանություններ՝ հասկանալու, թե ինչ է պատերազմը, ապա եթե տարվա կտրվածքով կա որոշակի թվով զոհերից ավելի թիվ, ուրեմն կարելի է ասել, որ պատերազմական իրավիճակում ենք…

Ասեցիր, որ Ռուսաստանի ձեռքում է գտնվում Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին, մյուս կողմից էլ ստացվում է, որ հայաստանյան տեսանկյունից, եթե մի պահ մի կողմ թողնենք արտաքին ուժերը, բանալին գտնվում է Հայաստանի ներքին ժողովրդավարացման գործընթացում, որը կնպաստի կոնֆլիկտի կարգավորմանը: Կա նաև հակառակ կարծիքը, որ, ընդհակառակը, ավտորիտար ռեժիմների գոյության պայմաններում շատ ավելի հեշտ է «ծախել» խաղաղությունը կամ խաղաղության դաշնագիրը, որովհետև կան այն բոլոր ավտորիտար մեխանիզմները հանրային կարծիքը հանգստացնելու, կառավարելու առումով, և անել որոշակի քայլ, որն ի վերջո կհանգեցնի խաղաղության, եթե դա այդ պահին բխում է իշխանության շահերից…

Միայն Հայաստանը  չի կարող առաջիկա տասը տարում, նույնիսկ ամենաօրինական իշխանության պայմաններում, պարտադրել Ադրբեջանին խաղաղություն: Եթե մի կողմը հաղթող դուրս գա, ապա խաղաղությունը երկարատև չի լինելու: Նույն Եգիպտոսի օրինակն ենք բերում. Սինայի՝ ետ բերելու հաշվին Իսրայելը ճանաչեց Եգիպտոսը, մինչ այժմ այդ երկրում շարունակում է մասնակի ռազմական դրությունը: Արդյոք սա կարելի է՞ համարել խաղաղություն, կարելի է համարել կայունություն՝ որոշակի մակարդակի,  կարելի է համարել իրավիճակ, որը կառավարելի է կոնկրետ ռազմական խմբի կողմից: Եթե նման խաղաղության մասին ենք խոսում, ապա մտնելով կոնֆլիկտոլոգիայի տերմինների մեջ՝ կա դրական խաղաղություն և բացասական խաղաղություն: Այսինքն զուտ բռնության բացակայությունը չի կարող նշանակել խաղաղություն…

Դիտեք նաև՝

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

🔹Ի՞նչ զարգացումներ կան հայ-վրացական հարաբերություններում։🔹Խոչընդոտո՞ւմ է արդյոք Վրաստանը ՀՀ զենք-զինամթերքի մատակարարմանը։🔹Կա՞ արդյոք Վրաստանում...

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Մի քանի մասնագիտություն համատեղելու, քաղաքացիական ակտիվության, հետհեղափոխական Հայաստանի ներկայիս մթնոլորտի և արժեհամակարգային խնդիրների մասին զրուցում են...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

🔹Որո՞նք են ռուսական քարոզչության ամենաառանցքային գաղափարախոսական պատումները։🔹Արդյո՞ք Կրեմլը ունի որևէ հստակ գաղափարախոսություն։🔹Ռուսաստանը ի՞նչ...