Արդարությունը հնարավորի և անհնարինի սահմաններում. Նաիրա Մկրտչյան

Արդարությունը հնարավորի և անհնարինի սահմաններում. Նաիրա Մկրտչյան

Արդարությունն իմաստային առումով բավական տարողունակ արժեք է: Այն երբեմն նույնացնում են ճշմարտության, հավատարմության, անաչառության հետ և այլն: Հարց է առաջանում, թե այս զանազան իմաստային առնչությունների մեջ, ինչպե՞ս կարելի է որոշակիացնել արդարության տեղն ու դերը: Ի վերջո այս անորոշությունը բարդ է դարձնում արդարության մասին խոսելը, որովհետև հարց է առաջանում, թե ինչ արդարության մասին է խոսքը կամ՝ ի՞նչ կապակցությամբ: Պետք է ասել, որ արդարության գաղափարի նախնական կիրառությունը կրոնաիրավական է:

Մենք Արիստոտելին ենք պարտական այն բանի համար, որ այսօր արդարությունը հասկանում ենք երկու իմաստով. առաջինն այն է, ինչ ազատական մտքի շնորհիվ այսօր անվանում ենք բաշխիչ կամ սոցիալական արդարություն, իսկ երկրորդն այն է, ինչ անվանում ենք պատժիչ արդարություն:

Հայկական իրականության մեջ արդարության այս ընկալումները երեքն են: Կարծում եմ, որ հարկ կա դրանց առանձին-առանձին անդրադառնալու:

…Առաջին մոտեցումն արդարությունը կսահմանի իբրև անհնարինի փորձառություն: Եթե փորձենք ձևակերպել, թե ինչն է հնարավոր դարձնում արդարության անհնարինությունը, կարող ենք նշել, որ այստեղ դեր ունի մարդու անկատարությունը, նրանում բնազդայինի գերակշռումը, ինչու՞ չէ, նաև թշնամության իմպուլսի գերակայությունը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *