Ապակառուցելով գենդերը. Ջուդիթ Բաթլեր. Աննա Նիկողոսյան. ՖԵՄ ++

Ապակառուցելով գենդերը. Ջուդիթ Բաթլեր. Աննա Նիկողոսյան. ՖԵՄ ++

Queer տեսության նպատակներն են սեռական և գենդերային ինքնությունների քննադատությունը, սեռի և գենդերի միջև բինարության խնդրականացումը, նորմատիվային սեռականությունների քննումն, ու նորմալության և շեղվածության իշխող տարաբաժամնան քննադատությունը:

***

Մարդկային արարածի գենդերացումը սոցիալապես և մշակութապես կանխորոշված գործընթաց է, որը սկսվում է երեխայի սեռի մասին բժկի հայտարարությամբ: Ջուդիթ Բաթլերի խոսքերով՝ «Գենդերի նշանը հայտնվում է՝ մարմինները որակելու որպես մարդկային մարմիններ: Նորածինը մարդկայնացված է դառնում այն պահին, երբ «աղջի՞կ է, թե՞ տղա» հարցին պատասխան է տրվում»: Գենդեր եզրույթը ցույց է տալիս, որ կանանց և տղամարդկանց վարքագծային դերերն ու մոդելները ոչ թե կենսաբանական իրողություններ են, այլ՝ մշակութային և սոցիալական կերտվածքներ: Գենդերի ու սեռի տարանջատումը թույլ տվեց բաժանելու կին և տղամարդ կենսաբանական մարմինները կանացի ու տղամարդկային սոցիալական ատրիբուտներից:

***

Սեռի և գենդերի բաժանումը ևս խնդրահարույց է. կենսաբանականի և սոցիալականի բաժանումը շատ կարևոր էր ֆեմինիստական մտքի համար, այդուհանդերձ, այդ մոտեցումն ընդունում է, որ կան որոշակի կենսաբանական տարբերություններ, որոնք հումք են ծառայում գենդերի «արտադրության համար»:
Ջուդիթ Բաթլերը պնդում է, որ ո՛չ սեռը, ո՛չ գենդերը չունեն նյութական իսկություն, քանի որ կառուցված են խոսույթային սովորությունների արդյունքում: Ըստ Բաթլերի, սեռը ոչ միայն սոցիալապես կառուցված է, այլև գենդերի արտադրանքն է. չկա սեռ, որ մշտապես արդեն իսկ գենդեր չէ: Գենդերն այն համակարգն է, որի միջոցով սեռերը հաստատվում են:

***
(…) Գենդերը միշտ արարք է, թեև ոչ արարք՝ արված սուբյեկտի կողմից, որը կհամարվեր արարքից առաջ նախապես գոյություն ունեցող:

(…) Գենդերը պատրանք է, որը խոսույթի միջոցով արտադրվում և պահպանվում է վերարտադրողական հետերոսեքսուալության հեգեմոնիայի նպատակով:
Ջ. Բաթլեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *