Քաղաքական իսլամ և միջազգային ահաբեկչություն. Վահե Բոյաջյան, Արտակ Այունց, Հայկ Քոչարյան

Քաղաքական իսլամ և միջազգային ահաբեկչություն. Վահե Բոյաջյան, Արտակ Այունց, Հայկ Քոչարյան

Պետք է ավելի շատ խոսել արժեքների ու մշակույթների միջև եղած հարաբերությունների մասին, օրինակ՝ կա մի հանրույթ, որի արժեքը որոշակի է և ընկալվում է դրական՝ պլյուս նշանով, մյուս հանրության տեսանկյունից այդ նույն արժեքը շատ տարբեր՝ մինուս նշան ունի: Առանձնացվում է երկու հիմնական դպրոց, մեկն ասում է, որ կա իսլամ, որը կրոնն է, և երկրորդը՝ կա իսլամ, որը գաղափարախոսություն է: Տարանջատելու համար արևմուտքում ահա մտցված է տերմինաբանությունը, և շատ հաճախ իսլամիզմ ասելով՝ նկատի ունեն գաղափարական իսլամը: 

Մեր դիրքից՝ արևմուտքի քրիստոնեական արժեքների վրա ձևավորված մշակույթային դաշտում  մարդու կամ պետության համար միջնադարյան շատ բացասական պրոցեսներ են տեղի են ունենում կոնկրետ օրինակ տարածքներում, մինչդեռ իրենց տեսանկյունից, ովքեր կիսում եմ այդ արժեքները, վերջապես տեղի է ունեցել պատմական արդարություն. ունի մի տարածք, որտեղ աշխատում են այն արժեքներն ու օրենքները, որն իրենն է և զգում է միս ու արյամբ, և իր արժեքի մուլտիպլիկացիայի համար նա պատրաստ է մինչև վերջին արյան կաթիլը կռվել: Ջիհադն ասում է, որ եթե աշխարհում կա գոնե մեկ ոչ մուսուլման, ուրեմն դեռ ջիհադը պետք է շարունակվի: Փորձելով իր տեսակը շատացնել և հանդիպելով դիմադրության՝ նա ձեռքը վերցնում է զենք ու սուր, մեր տեսակետից՝ ոչնչացնելով անմեղներին, իր տեսակետից՝  ընդամենը հաստատելով պատմական ճշմարտությունը՝ այն տարածելով: Մենք կարող ենք սրա վրա կախել տարատեսակ պիտակներ, բայց անունն ինչ էլ դնենք, կան այդ մարդիկ, որոնք կարիք չունեն ճանաչվելու ասենք՝  Ջիհադ, որովհետև իր աշխարհում ՄԱԿ չկա:

…Բրեյվիկն, օրինակ, քրիստոնյա էր, բայց որտե՞ղ հանդիպեցինք Բրեյվիկի՝ քրիստոնյա լինելուն: Նա ահաբեկիչ էր, ով գործեց, սպանեց, ուներ ծայրահեղ գաղափարներ, բայց ոչ ոք կրոնական պատկանելության հարցը չբարձրացրեց: Նման պարագաներում, երբ ասոցացնում ենք իսլամի հետ, այո, կան այդպես մտածող խմբեր, որոնք ծայրահեղ մեթոդների են դիմում՝ իրենց հարցերը լուծելու համար, բայց դա, եթե տարածենք մուսուլմանների ընդհանուր թվի վրա, շատ քիչ տոկոս են կազմում…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *