20. Մտավոր հետամնացություններ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

20. Մտավոր հետամնացություններ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Մտավոր հետամնացությունը (օլիգոֆրենիան) զարգացման խանգարում է, որն անփոփոխ է մնում կյանքի ողջ ընթացքում: Հետամնացությունն արտահայտվում է մի խումբ խանգարումներով, որոնց հետևանքով մարդու մոտ չի զարգանում ինտելեկտը: Որոշ խանգարումներ պայմանավորված են լինում քրոմոսոմային կամ գենային խանգարումներով (Դաունի համախտանիշ): Գոյություն ունեն ներարգանդային զարգացման տարատեսակ խախտումներով, ծննդային և վաղ մանկական հասակում ստացված տրավմաներով պայմանավորված խանգարումներ:

Մտավոր հետամնացությունը բաժանվում է ծանրության երեք աստիճանների: Ամենածանր աստիճանը ապուշությունն է, որը գրեթե անհամատեղելի է կյանքի հետ: Ապուշությամբ տառապող մարդիկ ունակ չեն ինքնուրույն գոյատևել, խոսել, շփվել և չեն կարող ապրել առանց խնամքի: Ծանրության միջին աստիճանն իմբեցիլությունն է, որը թույլ է տալիս մարդուն որոշ պարզագույն ինքնուրույնություն և խոսակցական պաշար ունենալ, սակայն այն ևս անհաղթահարելի է: Օլիգոֆրենիայի ամենաթեթև տեսակը դեբիլությունն է, որով տառապող մարդիկ կարողանում են զարգանալ և արտաքին կյանքին հարմարվել: Նրանց մտածողությունը կոնկրետ է և մեխանիկական. դեբիլությունը սահմանափակում է աբստրակտ մտածողության ունակությունը: Այս ախտորոշմամբ մարդկանց հետ պատշաճ ախշատանքը թույլ է տալիս զարգացնել նրանց ունակությունները, ինչը թույլ է տալիս նրանց գրեթե լիարժեք կյանքով ապրել: Օլիգոֆրենիայի տեսակներին բնորոշ են նաև որոշ վարքային խանգարումներ՝ սեքսուալ ապարգելացվածությունը և էմոցիոնալ անկայունությունը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *