Անկախության շրջանի բանաստեղծությունը. Հասմիկ Հակոբյան

Անկախության շրջանի բանաստեղծությունը. Հասմիկ Հակոբյան

Հակոբ Մովսեսը, 1992թ.-ին լույս ընծայելով բանաստեղծությունների իր վերջին ժողովածուն, այլևս չի ստեղծագործում մինչև 2006թ.: Այս երկար ընդմիջումից հետո միայն 2006թ.-ին լույս է տեսնում նրա նոր ժողովածուն: Ըստ էության, այս լեզվապաշտ բանաստեղծները, որոնք ոգու դեգերումների մասին են արձանագրում, անկախության այս խառնաշփոթի մեջ չկարողացան գտնել բանաստեղծության իրենց ասելիքը:

60-ականների սերունդը առանձնանում է գրականություն բերած անբանաստեղծականությամբ, ժամանակային ընկալման նոր մոտեցմամբ և բանաստեղծական նոր հերոսի կերտմամբ: Ժամանակային ոչ միագիծ ընկալումը թույլ է տալիս հասկանալ այս հեղեղային վիճակի խառնաշփոթությունը, ճիշտ գնահատել և կողմնորոշվել: Բանաստեղծության հերոսը, որը մինչ այդ տիեզերքի կենտրոնում կանգնած հեղինակն էր, ով կարծես ամեն ինչ գիտեր, հանկարծ փոխարինվեց խրուշչովյան բնակարանում նստած ինչ-որ փոքր մարդու կերպարով, որը ունի բազմաթիվ խնդիրներ: Առաջ եկավ փոքր մարդու կերպարը: Ամբողջովին կոտրվեց բանաստեղծության այդ վսեմաշուք հերոսի կերպարը: Բանաստեղծության հերոս դարձավ սոցիալապես ծանրաբեռնված հերոսը: Չկար մի բանաստեղծ, որ 90-ականների մութ և ցուրտ տարիների մասին բանաստեղծություն չունենար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

2 Մեկնաբանություն

  1. Թ. Տոնոյան

    Ճիշտ ես, ու լավ ես ասում, որ  ,,Բանաստեղծության հերոս դարձավ սոցիալապես ծանրաբեռնված հերոսը,, : Իմ դեպքում՝ բանաստեղծության հերոս դարձավ բարոյապես ծանրաբեռնված հերոսը, որին, Հասմիկ ջան, դու …  դեռ չես նկատելլլլլլլլլլլլլլլլլլ…

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *