Համալսարանների բարելավումը. Պատրիկ Գրեյ

Համալսարանների բարելավումը. Պատրիկ Գրեյ

Այսպիսով, Հայաստանի նման երկրները, լավ համալսարանների բացակայության պարագայում, կանգնած են իրենց լավագույն մարդկանց `շատ ունակ, խելացի և մեծ ձգտումով ուսանողներին, բարձր որակավորում ունեցող տեխնիկական և գիտական անձնակազմին, ուրիշ երկրներին տալու վտանգի առջև:

 

Նայելով առաջնային խնդիրներից մեկին` համալսարանների միջազգային վարկանիշի ձևավորմանը, որտեղ հետազոտությունը առանցքային է, հարց է ծագում` ինչպես է ֆինանսավորվում հետազոտությունը Հայաստանի նման երկրում: Ինչպես են քաջալերում լավագույն անձնակազմին մնալ Հայաստանում և ինչպես են պարգևատրում նրանց: Կարծում եմ` գիտական անձնակազմի պատրաստումը, նրանց կատարած հետազոտությունները և դրանց արդյունքում գիտական աշխատությունների տպագրությունը հայտնի միջազգային պարբերականներում պետք է նրանց ճանաչում և ֆինանսական փոխհատուցում բերի:

 

Մեծ Բրիտանիայում մենք ունենք խնդիրներ ուսանողների հետ, ովքեր կիսատ են թողնում իրենց ուսումը, չեն ավարտում իրենց ծրագիրը: Կա հատուկ պատասխանատու խումբ, որը զբաղվում է ռիսկային ուսանողներին վաղ փուլում բացահայտելով և աջակցում է նրանց ուսման հարցում` օգտագործելով բարդ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Նրանց աջակցելու համար մենք ունենք մեր տվյալները թարմացնելու հսկայական ծրագիր, որը նրանց համակցված ուսուցման հնարավորություն է տալիս: Դա նշանակում է, որ ուսանողներին, ովքեր աշխատում են իրենց ուսման վարձը վճարելու համար, հնարավորությունն է տրվում բաց թողնված դասերը լրացնել առցանց` հանդիպելով դասախոսների հետ վիրտուալ հարթակում, ստանալով իրենց կրթական նյութերը և լիարժեք քննարկումներ ունենալով դասախոսների հետ:

 

Դասախոսներն էլ իրենց հերթին հետևում են, թե ինչպես են ուսանողները սովորում: Քանի որ ուսանողները մեր հաճախորդներն են, մենք ուշադիր լսում ենք, թե ինչ են նրանք ասում: Այսպիսով բոլոր ուսանողները ներկայացված են ուսումնական ծրագրերի կոմիտեներում և պարբերաբար հանդիպում են անձնակազմի հետ՝ հնչեցնելով համալսարանի կառավարման վերաբերյալ իրենց տեսակետը: Ուսանողներն են համակարգի կենտրոնում, եթե նրանց համար լավ է, նրանք ավելի լավ են սովորում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *