6. Երևակայություն. Հոգեբանություն | Սոնա Մանուսյան

Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է և միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը՝ որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված: Ագլուտինացումը բնականորեն անհամադրելի տարրերի, առարկաների, երևույթների համակցումն է և հաճախ ընկած է երազների ձևավորման հիմքում:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Թյուր կարծիք կա, որ երևակայության «անիրականությունը» խանգարում է կենցաղային կյանքին, սակայն, երևակայությունն իրական է դրա առաջացրած հույզերով ու դրանց հետևանքներով: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց: Եթե մեզ ասեն, որ չմտածենք «կանաչ կապիկի» մասին, մենք միանգամից պատկերացնելու ենք այդ կերպարը. արգելքը «սադրում» է երևակայությունը:
Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից: Ժամանակակից հասարակության տեսողական ստիմուլների բազմազանությունը ևս վնասում է երևակայության զարգացմանը, քանի որ անավարտ պատկերների լրացման որոշակի պակաս է գոյանում:

Հոգեսոմատիկայի ոլորտում երևակայությունը ևս մեծ դեր ունի. մարդ կարող է որոշակի պատկերներից ծնված հույզեր ունենալ, որոնք կազդեն նրա ֆիզիկական առողջության վրա: Երևակայությունն ընկած է իդեոմոտոր գործողությունների հիմքում. որևէ բան պատկերացնելու պահին տեղի է ունենում նկատելի ֆիզիկական միկրոարձագանք:

Դիտեք նաև՝

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև կյանքով բավարարվածության զգացումը և լիարժեք գործառնությունը։ Հումանիստական...

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Գիրքը և տեքստը մեր հույզերի ու մտքերի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարող են կրթել, սովորեցնել ինչ-որ բան մեզ շրջապատող աշխարհի կամ ինքներս մեզ մասին։...

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Հաճախ տարբեր ճգնաժամային իրավիճակներում՝ անձնայինից մինչև ազգային, յուրաքանչյուրն ընտրում է տարբեր մեխանիզմներ այդ իրավիճակից դուրս գալու, առերեսվելու,...