Երբ ինչ-որ բան պատմելու ցանկություն կա | Նաիրա Մուրադյան

Երբ ինչ-որ բան պատմելու ցանկություն կա | Նաիրա Մուրադյան

Անիմացիան խաղ է, որի ավարտը երբեք հստակ չգիտես: Անիմացիա սովորելու մի քանի եղանակ կա. կարող ես վարպետի մոտ սովորել, կամ համացանցից՝ ինքնուրույն, բայց առաջին հերթին պիտի պատմելու բան ունենաս: Պատրաստի սյուժեով ֆիլմ նկարելու ճանապարհի կեսին ձանձրույթն է սպասում: Նորը ստեղծելու համար պիտի անորոշության մեջ քայլես՝ չիմանաս վերջնարդյունքը: Վարպետ դառնալու և արարիչ մնալը մի դիլեմա է. արտադրելու միջոցները յուրացնելով՝ պետք է մնաս նաև ստեղծագործող: Արվեստագետը ստեղծագործում է պատնեշներ հաղթահարելով:


Տիգրան Համասյան – «Մարկոս և Մարկոս», ռեժ.՝ Նաիրա Մուրադյան

Անիմացիայի ձևերը տարբեր են՝ անալոգային և թվային: Թվային անիմացիայի հանդեպ հաճախ կարելի է քննադատութուն լսել, որ այն «ոգեզուրկ» է, քանի որ ձեռքի աշխատանքով չի կատարված: Այնուամենայնիվ, թվային միջոցները պարզապես գործիք են, որոնք հեշտացնում են ստեղծագործական ընթացքը և տնտեսում են ժամանակը:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *