16. Հիստերիա. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

«Հիստերիա» եզրույթի տակ խմբավորվում են մի քանի խանգարումներ՝ անձի հիստերոիդ խանգարում, հիստերիկ նևրոզ, տագնապային հիստերիկ խանգարում և այլն: Հիստերիան յուհարահտուկ «ցուցադրամոլ» վիճակ է, որի ընթացքում մարդ ի ցույց է դնում իր ապրումներն ու էմոցիաները, ձգտում է ուշադրության կենտրոնում հայտնվել: Հիստերիայի զարգացումը կարող է պայմանավորված բնածին հիստերոիդ խառնվածքով: Այն կարող է բնավորության գծի ձև կրել, բայց և կարող է հասնել հիստերոիդ խանգարման: Հիստերոիդ բնավորությունը կարող է նաև կյանքի ընթացքում ձևավորվել: Հիստերիան բնորոշ է նարցիսիստիկ անհատականություններին: Հիստերոիդ անձի բոլոր գործողությունները կապված են ուշադրություն գրավելու հետ: Վարքի մեջ առկա է վառ արտահայված սեռականություն, խոսքն ու շարժուձևը բուռն է և ակտիվ, վարքային տարբեր մոդելներն ուղղված են ուշադրության գրավմանը:

Հիստերոիդ նոպան՝ խանգարման ծայրահեղ արտահայտումն, արտաքուստ նման է էպիլեպտիկ նոպային: Հիստերիկ նոպան միշտ զարգանում է «բարենպաստ» պայնաններում. հիվանդը պիտի «հանդիսատես» ունենա, այլապես նոպան չի լինի: Մարդը «նախապատրաստվում» է հիստերիկ նոպային. ի տարբերություն էպիլեպտիկ նոպային, որի հետևանքով հիվանդը կարող է լուրջ վնասվածքներ ստանալ, հիստերիկ նոպայից առաջ հիվանդը աննկատ «ապահովեցնում» է իր անկումը՝ մոտենալով անկողնուն, աթոռին կամ որևէ այլ անվնաս հարթությանը:

Հիստերիկ նոպային բնորոշ են ցնցումներ, սակայն դրանք, ի տարբերություն էպիլեպտիկ ցնցումների, «փուլավորված» չեն և անկանոն են: Նոպայի ավարտին բնորոշ են էմոցիոնալ պոռթկումները՝ լացը, ծիծաղը և այլն: Թեև նոպան ցուցադրական բնույթ է կրում, դրան պետք է զգուշությամբ վերաբերվել. նոպայի մեջ գտնվող մարդն իրեն չի վերահսկում: Թեթև նոպաների ժամանակ կարող է օգնել սթափեցնող որևէ գործողություն, իսկ ծանր նոպայի դեպքում ամենաարդյունավետը մարդուն մենակ թողնելն է՝ համոզվելով, որ նա ապահով վիճակում է:

Հիստերիային բնորոշ են որոշ խանգարումներ: Կոնվերսիոն խանգարման ժամանակ հիստերիան առաջացնում է մարմնական մի շարք ախտանիշներ, որոնք պայմանավորված չեն որևէ այլ հիվանդությամբ: Այս խանգարմանը մոտ է Մյունխհաուզենի համախտանիշը, որը հիվանդին դրդում է հիվանդության սիմպտոմներ ցուցադրել ուշադրություն գրավելու նպատակով: Հիստերիային բնորոշ են նաև կոնվերսիոն ֆուգան և անձի բազմակի խանգարումը: Հիստերիան կանխելու ամենաարդյունավետ ձևը մանկական տարիքում վարքային մոդելների փոփոխությունն է:

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...