6. Հիպոխոնդրիա և դիսմորֆոֆոբիա. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Հիպոխոնդրիան սկսվում է, երբ մարդիկ իրենց օրգանիզմում փոքրիկ, աննշան սիմպտոմներ են հայտնաբերում. ինչ-որ տեղ ծակոց, քոր, ճնշում, տաքություն, որևէ օրգանի թեթևակի՝ կարճաժամկետ խանգարում, որից մարդ հետևություն է անում, որ դրանք ինչ-որ լուրջ հիվանդության նախանշաններ են: Այսինքն՝ մարդու մոտ որևէ լուրջ հիվանդություն ունենալու կասկած է ձևավորվում: Կասկածի ձևավորումից հետո հիվանդությունը կարող է երկու ուղղությամբ կարող ընթանալ. առաջին դեպքում հիվանդը համոզված է, որ իր մոտ լուրջ առողջական խնդիրներ կան, բայց բժիշկները չեն կարողանում դրանք հայտնաբերել, իսկ երկրորդ դեպքում հիմնական կասկածն այն բանի շուրջ է, որ հիվանդությունը հայտնաբերել են, բայց իրենից թաքցնում են:

Գոյություն ունի էլ ավելի մեծ տարածում ունեցող վիճակը, որը կոչում ենք տագնապային հիպոխոնդրիա: Այսինքն՝ հիպոխոնդրիայի հիմքում ընկած է տագնապային խանգարումը: Տագնապը հանգեցնում է սեփական օրգանիզմի հանդեպ ֆիքսվածության:

Դիսմորֆոֆոբիան մարդու կայուն դժգոհությունն է սեփական մարմնից կամ սեփական մարմնի մասերից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դժգոհությունների շարքում առաջին տեղում է դժգոհությունը մաշկից, երկրորդ տեղում է դժգոհությունը մազերից, երրորդը՝ քթից, ապա իրար են հաջորդում դժգոհությունը ձեռքերից, ոտքերից, ոտքերի ձևից, նիհարությունից, գիրությունից և այլն: Նույնիսկ դեպքեր են գրանցվում, երբ մարդիկ դժգոհ են սեփական լեզվի ֆորմայից կամ օրինակ՝ թարթիչներից, ոտքի մատների եղունգներից և այլն:

Դիսմորֆոֆոբիան ձևավորվում է դեռահասության տարիքում, երբ մարդիկ հատկապես ֆիքսված են սեփական մարմնի վրա, ձգտում են լինել անթերի: Հենց այս փուլում է սկսվում «հայելու համախտանիշը»: «Հայելու համախտանիշն» այն է, երբ մարդիկ երկար կանգնում են հայելու առաջ և ուսումնասիրում են սեփական մարմինը:

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...