Ինչպե՞ս փոխել կրթական համակարգը. Սմբատ Գոգյան | Վահրամ Սողոմոնյան

Ինչպե՞ս փոխել կրթական համակարգը. Սմբատ Գոգյան | Վահրամ Սողոմոնյան

Եթե դպրոցականների ծնողները ինքնակազմակերպվեն և առաջ քաշեն դպրոցի առջև ծառացած խնդիրները, ապա դպորցը ստիպված կլինի փոխվել՝ բոլոր մոտեցումներով հանդերձ: Դպրոցում ծագած խնդիրները հիմնականում «նստում են» դպրոցների անձնակազմերի ուսերին, քանի որ պետությունը լուծումներ չունի դրանց համար: Դպրոցը դառնում է սոցիալական և այլ կոնֆլիկտների տարածք, և այդ ամենին բախվում են ուսուցիչներն ու տնօրենները:

Դպրոցը «բարեհաջող» կերպով շրջանցում է սեփական առաքելություններից մեկը՝ երեխաների մոտ քննադատական մտածելակերպ ձևավորելը, սակայն մեծ եռանդով է մոտենում հայրենասեր քաղաքացի դաստիարակելուն: Զարգացած ռեֆլեքսիվ մտածողությամբ հասարակությունն այդքան էլ հեշտ չէ կառավարել, և գուցե այդ մտածելակերպը ձեռնտու չէ համակարգի համար: Հայրենիքը չի կարող բաղկացած լինել միայն հողը պաշտպանելու և ռազմահայրենասիրական այլ թեմաներից. այն պիտի բաղկացած լինի նաև մարդկային երջանկության, ազատության, արդարության իդեալներից: Սակայն, միաչափ հայրենասիրությունը սովորություն է դառնում. դպրոցները թողարկում են հայրենիքը պաթոսով գովերքող դատարկ աշակերտներ:

Շրջանների դպրոցները կարծես «աֆրիկյան» պայմաններում են գործում: Կրթության ցածր որակը և ուսուցման համար անհրաժեշտ միջավայրի բացակայությունը կարող է անգամ շփման խնդիր ստեղծել մայրաքաղաքի և շրջանի աշակերտների միջև: «Էլիտարացման» միտումներ են ձևավորվում. «սովորող» երեխաները հայտնվում են ֆինանսավորում ստացող դպրոցներում, և կարծես խախտվում է կրթության հավասար հնարավորության իրավունքը:

Դպրոցի առանցքային խնդիրներն են ազատ մարդ ձևավորելը, հասարակական շերտերի համաչափ զարգացումը, մանիպուլյացիոն և կոռուպցիոն գործունեության բացառումը

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *