Անցյալ և արխիվ. Հովիկ Չարխչյան

Մեզնից յուրաքանչյուրն իր տանն անպայման ունի մի անկյուն, որտեղ ընտանեկան լուսանկար կա, ընտանեկան ալբոմներ…կան իրեր, որոնք մարդու համար թանկ են: Այդ իրերն այլևս կիրառական նշանակություն չունեն, բայց մենք աչքի լույսի պես պահպանում ենք դրանք: Մենք կարող ենք մեր բնակարաններից դեն նետել շատ այլ իրեր, բայց երբեք ձեռք չտալ դրանց: Պատճառն այն չէ, որ այդ առարկաները կարող են մեզ ինչ-որ բանով օգնել մեր կյանքի հետագա ընթացքում, այլ այն, թե ինչ է տալիս մեզ այդ ամենը:

Ես երկար եմ մտածել այդ մասին: Հասկանալի է, որ դա մեր պատմությունն է, մեր անցած ճանապարհն է, մեր հիշողությունն է, մեր կյանքի անցած փուլերն են, իրադարձություններ են, որ մեզ համար թանկ են, մարդիկ են, որոնց մասին հիշողությունը մեզ համար թանկ է, բայց, այնուամենայնիվ, ինչու՞ ենք մենք այդ ամենը պահում, ի՞նչ կարող է ավելացնել դա մեր հետագա կյանքի ընթացքին:

Առաջին բանը, որ մտքովս անցնում է այն է, որ այնտեղ մենք պահպանում ենք մեր դեմքը: Դեմքը ոչ թե լուսանկարչական իմաստով, այլ այն իմաստով, որ միայն այդպես եմ ես ամբողջական: Որքան այդ ներքևի դարակում դրվածի պաշարը մեծ է, որքան այնտեղ պահվող իրերի քանակը շատ է, այնքան ես ինձ հարուստ և լիարժեք եմ զգում:

Հիշողությունը միայն այն դեպքում է հիշողություն, երբ այն շարունակական է: Հատվածական հիշողությունն այլևս հիշողություն չէ:

Դիտեք նաև՝

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...