Իսլամական պետություն. տարածաշրջանային նոր գործոն. Հայկ Քոչարյան, Նաիրա Սահակյան

Իսլամական պետություն. տարածաշրջանային նոր գործոն. Հայկ Քոչարյան, Նաիրա Սահակյան

Սունիական տեսության մեջ խալիֆայությունը զարգացել և անընդհատ ենթարկվել է փոփոխությունների Մուհամմադ մարգարեի մահվանից (632թ.)  հետո: Առաջին չորս խալիֆները օրինական կերպով փոխարինեցին Մուհամմադ մարգարեին՝ հիմք դնելով խալիֆայության ստեղծման լավագույն ժամանակաշրջանի՝ ըստ սունիների: Այնուհետև մինչև Օսմանյան կայսրության փլուզումը այն խալիֆայության հետ կապված վերաբերմունքն անընդհատ փոխվեց…

Օսմանյան կայսրությունը վերջին լեգիտիմ իսլամական իշխանությունն էր, որը մարմնավորում էր այն արժեքները կամ մոտ էր այն արժեքներին, որով պետք էր կառավարվել: Ստեղծված իրավիճակը փոխվում է մոտավորապես առաջին համաշխարհայինից հետո, երբ մերձավոր արևելքը սկսում է բաժանվել ազդեցության գոտիների:

Գլոբալ տեսանկյունից երբ նայում ենք տարածաշրջանին, ստեղծվում է մի օջախ, որտեղ այս պահի դրությամբ կարող են հավաքվել բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն խալիֆայության երազանք, հետաքրքիր ֆենոմեն է ստեղծվում, որովհետև կա մի տարածք, որտեղ, եթե նայենք անցած դարի 70-80-ականներից սկսած, քաղաքական իսլամի տարբեր դրսևորումները և դրանց հաջող կամ ոչ հաջող էմպլեմիտացիան տարբեր երկրներում, ստեղծվել է մի իրավիճակ, որ այն մարդիկ, ովքեր ուզում են, կարող են գալ, ունեն լեգիտիմ տարածք՝ ըստ իրենց կարծիքի, որտեղ կարող են պայքարել: Սա սունիական գլոբալիզացիոն պրոեկտ է, որը փորձ է արվում այսօր տարածաշրջանում տեղայնացնել: Սա ինչ զարգացում կունենա, կամ ինչպես կընթանա, բավական հետաքրքիր է… 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *