Հայ կինոն. Րաֆֆի Մովսիսյան

Հայ կինոն. Րաֆֆի Մովսիսյան

Ես նպատակ ունեմ քննարկման դաշտ իջեցնել հայ կինոյի պատմությունը «ինչու՞» հարցադրման տեսանկյունից` մի կողմ անցնելով «ինչպե՞ս»-ից: Կան հայ կինոյի պատմության ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ, որոնք հիմնականում ստեղծվել և հրատարակվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Հարգելով հանդերձ այդ հեղինակների աշխատանքը` կարծում եմ, որ հատկապես այդ շրջանի հայ կինոյի պատմությունն այսօր վերաուսումնասիրման կարիք ունի: Այդ ուսումնասիրությունը չպետք է լինի շարադրման սկզբունքով, այլ վերաշարադրման և վերաիմաստավորման սկզբունքով: Համոզված եմ, որ այս վերաիմաստավորման արդյունքում փոփոխությունների կենթարկվի լավագույն համարվող տասը կամ քսան ֆիլմերի ցանկը: Ինչու՞. որովհետև այդ ժամանակաշրջանում կատարված կինոգիտական ուսումնասիրությունները արվում էին նույն բովանդակությամբ, նույն ձևաչափի մեջ և նույն գաղափարական ճնշմամբ, ինչպես որ արտադրվում էին այդ ֆիլմերը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

4 Մեկնաբանություն

  1. Գագիկ

    14:00 -ից հետո, մինչև վերջ, համաձայն եմ լրիվությամբ, մինչ այդ նույն` ոչինչ չասող բորշն է, ջարդած մտքեր դեսուդենից, ինչին սովորն ենք ու դրա համար, ասել համաձայն եմ կամ չեմ, անիմաստ է: Արձագանքում եմ, որովհետև, իսկապես, ուզում եմ, որ Րաֆֆին  հնարավորինս ժամանակ տրամադրի հասկանալու ու բացատրելու բոլորիս՝ եղածը, կատարվողն ու նախընտրելին… հնարավոր է, շատ էիք կոտրատել միտքը??????

  2. Արմինե

    Գագիկ ջան այս 14 րոպեն խոսում էր էտ վերջին մի րոպեն ասելու իրավունքի համար., ես կասեի նույնիսկ վերջին մի նախադասության իրավունքի համար: Լավա որ ինքը ակտիվա ու միշտ տեսնում ենք տարբեր քննարկումների ժամանակ: Գոնե եղածների մեջ միակ հոդաբաշխ մտքեր ասողնա…. բայց հա երիտասարդա դեռ շատ բաներ ունի սովորելու ու անելու:

  3. Մհեր

    Բարև Ձեզ: Ահա իմ խումբը (ok.ru/janarm), որտեղ ես կցանկանայի հրապարակել Ձեր կայքի տեսանյութներից մի քանիսը, եթե դա իհարկե հնարավոր է: Սպասում եմ Ձեր պատասխանին

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *