Բնական էկոնոմիկա | Արամ Գաբրիելյան

Իրավունք և պատասխանատվություն կրող կարող է լինել միայն մարդը, անձը: Պետք է կողմնորոշվել՝ ինչ սկզբունքներ են դրվում այս փիլիսոփայության հիմքում. մարդը բնության մաս է, թե մարդը շրջապատված է բնությամբ, այսինքն գտնվում է բնությունից դուրս՝ շրջակա միջավայրի կենտրոնում:
Մարդկության ամբողջ պատմության ընթացքում այս հարցն արծարծվել է ուղղակի կամ անուղղակի ձևով, և որևէ կասկած չկա, որ մարդը բնության մի մասն է: Եթե մարդը բնության արգասիք է և դրա մի մասն է, ուրեմն պետք է օգտվի իրեն հասանելի բնական ռեսուրսներից, առնվազն շնչի, ջուր խմի, առնչություն ունենա բնական միջավայրի հետ:
Հարց է առաջանում՝ ո՞րն է այդ առնչության սահմանը: Քանի որ վերջին ժամանակներում բնությունը գերշահագործվում է, ձևավորվել է կանաչ էկոնոմիկայի գաղափարը: Տնտեսագետները եկան այն եզրակացության, որ ամենավերին սահմանն այն սահմանն է, որտեղ բնությունը կորցնում է վերականգնման իր հնարավորությունը:
Այս սահմանների՝ բնական ռեսուրսի տակ շատերը հասկանում են ամբողջը. օրինակ, որ գետն ամբողջությամբ ռեսուրս է: Սակայն իրականում ռեսուրս կարող է համարվել գետի այն մասը, որն օգտագործելի է այն չափով, որ գետին, էկոհամակարգին վնաս չհասցվի: Եթե այդ ռեսուրսային մասը մարդունն է, ուրեմն սեփականության իրավունքի նոր հանգամանք և նոր ձև է առաջ գալիս:


Գոյություն ունի մասնավոր իրավունքից բխող մասնավոր սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն:
Բնական ռեսուրսի դեպքում սա բնականոն իրավունք է, որն անօտարելի է մարդուց և քաղաքացիական սեփականություն է: Այն վերլուծել է գիտնական, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի աշխատակից, ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցը: Նա առաջ քաշեց ցիվիլիզմի գաղափարը, որի համաձայն մարդը պետք է նաև քաղաքացիական սեփականություն ունենա: Սեփականության այս ձևն առաջանում է մարդու ծնվելու պահից և վերանում նրա մահվան պահին, այսինքն այն փոխանցելի չէ:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Դիլեմա 47. Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա

Դիլեմա 47. Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա

🔹Ի՞նչ համամասնությամբ է Հայաստանում օգտագործվում քաղցրահամ ջուրը։🔹Արդյո՞ք համայնքներն ունեն տեղեկացվածության խնդիր։🔹Ինչպիսի՞ն են պարենային...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...