Կուսակցությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ | Գոռ Մադոյան

Իտալացի տեսաբան Անտոնիո Գրամշին համարվում էր նեոմարքսիստական տեսության հիմնադիրը: Նրա կարծիքով, առաջնայինը քաղաքացիկան հասարակությունն է, և այն համարժեք է հասարակական կանսենսուսին:
Գրամշին բաժանում էր մտավորականներին դասական և օրգանական մտավորականների, և այս դասակարգումը վերաբերում էր նաև կուսակցություններին: Օրգանական էր համարվում այն կուսակցությունը, որը ներկայացնում էր ոչ միայն իր, այլ նաև՝ այլ խավերի ու սոցիալական խմբերի շահերը: Իշխանության գալով՝ օրգանական կուսակցությունները երկու ձևով են իրացնում իրենց իշխանությունը՝ դեմոկրատական և ռեգրեսիվ ձևով:
Անտոնիո Գրամշին նշել էր, որ իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները երկու տեսակ են լինում՝ էլիտիստական, որտեղ գոյություն ունեն էլիտար խմբեր, ու մասայական կուսակցություններ, որոնց դեպքում, Գրամշիի խոսքով, «նախախնամական առաջնորդի» կարիք կա, որն ուղիղ կապ է ստեղծում հասարակության ու քաղաքական օրակարգ թելադրող կուսակցության հետ:
Քաղաքական կուսակցությունների մասին խոսելիս Գրամշին ընդգծել էր, որ քաղաքական կուսակցությունը բաժանվում է երեք մասի՝ միջին խավ (կուսակցության հետևորդների հիմնական զանգվածը), գլխավոր շտաբ (որը կապ է հաստատում առաջնորդների և զինվորների հետ), և առաջնորդներ:
***
Գրամշին օգտագործում էր «մասնավոր բյուրոկրատիա» տերմինը: Մասնավոր բյուրոկրատները, նախ և առաջ, կուսակցության բյուրոկրատներն են, որոնք պետք է հանրային գործունեություն վարեն և ներկայացնեն հասարակական խմբերի շահերը:
***
Կարելի է եզրակացնել, որ կուսակցությունը պետք է լինի հանրային, գործի թափանցիկ ձևով և հաշվետու լինի իր ընտրողներին:

Դիտեք նաև՝

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

🔹Ի՞նչ զարգացումներ կան հայ-վրացական հարաբերություններում։🔹Խոչընդոտո՞ւմ է արդյոք Վրաստանը ՀՀ զենք-զինամթերքի մատակարարմանը։🔹Կա՞ արդյոք Վրաստանում...

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Մի քանի մասնագիտություն համատեղելու, քաղաքացիական ակտիվության, հետհեղափոխական Հայաստանի ներկայիս մթնոլորտի և արժեհամակարգային խնդիրների մասին զրուցում են...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

🔹Որո՞նք են ռուսական քարոզչության ամենաառանցքային գաղափարախոսական պատումները։🔹Արդյո՞ք Կրեմլը ունի որևէ հստակ գաղափարախոսություն։🔹Ռուսաստանը ի՞նչ...