Աքսոր-49. աղերսանքի և պահանջատիրության միջև. Գոհար Ստեփանյան

Աքսոր-49. աղերսանքի և պահանջատիրության միջև. Գոհար Ստեփանյան

Երկխոսության մեջ մտնելու հնարավորություն աքսորյալները, ինչպես և բռնաճնշումների զոհերը չէին ունեցել, իսկ երկխոսության դասական ֆորմատն ապահովվում է դատարանի միջոցով, որտեղ մարդիկ միմյանց հարցեր տալու և պատասխանելու միջոցով հիմնավորում են իրենց անմեղությունը կամ, հակառակը, մեղքը: Մեղադրանքները կայացրել էր հատուկ խորհրդակցությունը, որը դատական մարմին չէր, և աքսորյալներն իրենց նամակներում երևակայական դատական պրոցես էին կառուցում՝ հարցեր տալիս, պատասխաններ փնտրում, փորձում հնարավոր և անհնարին պատճառները վերհանել, քանի որ նրանցից շատերն անգամ չգիտեին իրենց մեղադրանքը: Ճնշող մեծամասնությամբ նամակները կարելի է որակել որպես խնդրագրեր, հեղինակներից ոմանք հենց այդպես էլ անվանում էին՝ խնդրագիր, խնդրանք, պատահել է նաև «աղերսագիր» տարբերակը: Թախանձել խորհրդային իշխանություններից վերանայել իրենց գործերը և վերադարձնել իրենց հայրենիք: Նամակներում ակնհայտ դրսևորվում է արդանալու, արդարացման տարբեր ձևերի, խորհրդային երկրին և պետությանը հավատարմության, նվիրվածության փնտրտուքն ու ներկայացումը: Երբեմն որքան մտացածին էին մարդկանց առաջադրվող մեղադրանքները, նույնքան էլ մտացածին էին արդարացումները: Եվ այստեղ արդիականանում է ոչ այնքան արդարության, որքան արդարանալու փնտրտուքը: Տեղին է հիշել Հաննա Արենդթի այն դիտարկումը, թե տոտալ մոբիլիզացիայի պայմաններում փլուզվում է արդարության նկատմամբ մարդկային պահանջմունքը…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *