Քվանտային ինֆորմացիայի որոշ հիմնարար դրույթներ. Անահիտ Գոգյան

Փորձենք հասկանալ, թե որոնք են դասական և քվանտային ֆիզիկայի տարբերությունները: Դասական ֆիզիկան մեծ զարգացում ապրեց մինչև 19-րդ դարի վերջը, իսկ քվանտային ֆիզիկան ծնվեց 20-րդ դարի սկզբին: Դասական ֆիզիկան նկարագրում էր մակրոմասնիկները, այսինքն՝ մեծ մասնիկները, որոնց չափսերը 100 նանոմետրից ավելի մեծ են, օր.՝ աթոռը, սեղանը, մարդը: Իսկ այն միկրոօբյեկտները, որոնց չափսերը տասնյակ նանոմետրերից փոքր են, օր.՝ ատոմը, էլեկտրոնը, լույսի միավորները՝ քվանտերը, ֆոտոնները, սրանք քվանտային օբյեկտներ են և նրանց դեպքում դասական ֆիզիկայի օրենքները չեն գործում:

Դասական և քվանտային ֆիզիկայի հիմնական տարբերությունը հետևյալն է. դասական ֆիզիկայում մասնիկը կամ օբյեկտը կարող է գտնվել հստակ վիճակում, օր.՝ եթե ունենք անջատիչ, անջատիչը կարող է լինել կա՛մ միացված, կա՛մ անջատված: Քվանտային ֆիզիկայում եթե ունենք քվանտային անջատիչ, ապա բացի նրանից, որ քվանտային անջատիչը կարող է լինել միացված կամ անջատված, այն միաժամանակ կարող է լինել և՛ միացված, և՛ անջատված: Այսինքն անջատիչը գտնվում է միջանկյալ դիրքում, և խնդիրն այն չէ, որ այն լավ չի աշխատում, պարզապես քվանտային մասնիկի հատկությունն է, որ այն միաժամանակ կարող է գտնվել երկու վիճակում:

Ենթադրենք՝ ունենք կոպեկ, որի մի կողմում թիվ է, մյուս կողմում՝ գերբ: Դասական ֆիզիկայում եթե այն դրված է որևէ տեղ, ապա մենք կարող ենք տեսնել կա՛մ գիրը, կա՛մ գերբը, իսկ քվանտային ֆիզիկայում կարող ենք տեսնել այդ կոպեկի և՛ թվի կողմը, և՛ գերբի: Իրականում հնարավոր չէ դասական՝ մակրոօբյեկտի օրինակ բերել, որով կարելի լինի ամբողջությամբ բացատրել, թե ինչ է նշանակում միաժամանակ երկու վիճակում գտնվելը…

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցության տարբեր տեսակներ գոյություն ունեն․ բիզնես հաղորդակցություն, բժշկական հաղորդակցություն, միջանձնային հաղորդակցություն և այլն։ Բիզնես...