Ինֆորմացիայի ազատության կարևորությունը. Գևորգ Հայրապետյան

Մի քանի տարի առաջ ընկերոջս հարկավոր էր անձնագրում ելքի վիզա ստանալ: Նրան ասել էին, որ գործընթացը մի քանի օր է տևում, անձնագիրքը կվերցնեք մի քանի օրից: ԸՆկերս չուներ նախնական տեղեկատվություն, բայց իրեն հարկավոր էր հնարավորինս շուտ ստանալ իր անձնագիրը: Սկսեց ելքեր փնտրել, նայեցինք օրենսգիրքն ու պարզվեց, որ այդ վիզան պետք է տրվի մեկօրյա ժամկետում: Նա վերադարձավ անձնագրային վարչություն՝ ասելով, որ գիտի, որ այն իրեն պետք է մեկ օրում տրվի, հաջորդ օրը, բնականաբար, նա ստացավ ելքի վիզան: Անձնագրային բաժնի աշխատակիցներն ասել էին. «Գիտե՞ք, Ձեր պատճառով մենք մնացել ենք մինչև ուշ գիշեր և աշխատել»…

Անդրադառնանք մի ցավոտ թեմայի՝ կարմիր գծերին: Դիմեցինք «Parking city service» ընկերությանը՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե առհասարակ այդ կարմիր գծանշումներով առանձնացված հատվածներում ի՞նչ հիմքով են տեղադրված տեսախցիկները, ո՞ր իրավական ակտով է կարգավորվում, ի՞նչ հիմունքներով է մարդու անձնական կյանք ներխուժում կամ անձնական կյանքի տվյալներ հավաքում մարդկանց սեփականությունը հանդիսացող մեքենաների վերաբերյալ: Պատասխան չստացանք. մերժեցին՝ ասելով, թե իրենք տեղեկության տնօրինողը չեն օրենքի իմաստով, իրենք մասնավոր կազմակերպություն են: Եվ սա այն դեպքում, երբ շատ հաճախ Երևանի քաղաքապետարանն է հղում անում հենց այս կազմակերպությանը՝ ասելով. «Ես չունեմ, գնացեք իրենցից ուզեք»…

Դիտեք նաև՝

#2 Գիտբիթ | Լրագրություն և գիտության լուսաբանում

#2 Գիտբիթ | Լրագրություն և գիտության լուսաբանում

🔹Ի՞նչ չափանիշների պետք է բավարարի գիտական լրագրողը։🔹Հայաստանում ի՞նչ լրացուցիչ բարդություններ կան գիտական լրագրության համար։🔹Ինչպե՞ս տարբերակել...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Մեդիայի դերը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Մեդիայի դերը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

🔹Որքանո՞վ է հայկական մեդիան ընտանիքում առողջ հարաբերություններ քարոզում։🔹Ինչպե՞ս են շահարկվում ինքնության թեմաները հասարակությունը պառակտելու...