Լավագույնը դառնալու ուղեցույց. Արևիկ Հայրապետյան

Լավագույնը դառնալու ուղեցույց. Արևիկ Հայրապետյան

1973թ. ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շախմատի ցանկացած գրոսմեյստեր իր կոչումը նվաճելուց առաջ առնվազն տաս տարի լուրջ պատրաստություն էր անցել: Այդուհետև նման ուսումնասիրություններ անցկացվեցին նաև կոմպոզիտորների միջև: Մշակված տեսությունը ցույց էր տալիս, որ մարդուն անհրաժեշտ է տաս տարի (կամ տաս հազար ժամ) էքսպերտ դառնալու համար: Միաժամանակ նեյրոլոգիայի մեջ արված բացահայտումները ցույց տվեցին, որ մարդու ուղեղը պլաստիկ է. այն զարգանում և փոխվում է մարդու կյանքի ողջ ընթացքում:

Հետազոտությունների արդյունքում բացահայտված օրինաչափությունները ցույց են տվել, որ մի շարք հմտություններ զարգացնելով՝ մարդ կարող է մասնագիտական բարձր մակարդակի հասնել: Առաջնային է կրկնության դերը, որի միջոցով որևէ գործողությունը անսխալության է հասցվում: Կարևոր նշանակություն ունի հարմարավետության գոտու շարունակական ընդլայնումը: Երրորդ կարևոր օրինաչափությունը մանրուքների հանդեպ ուշադրությունն է: Չորրորդ ամենակարևոր օրինաչափությունն է խորասուզված աշխատանքի ունակությունն է. գերստիմուլացված աշխարհում չափազանց կարևոր է կենտրոնացածությունը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *