Բնապահպանությո՞ւն, թե՞ շրջակա միջավայրի պահպանություն | Արամ Գաբրիելյան

Մարդը, կազմելով բնական էկոհամակարգի մի մասը, օգտվում է դրա ռեսուրսներից՝ օդից, ջրից, հողից, կենդանական ու բուսական աշխարհից և իր կյանքի ու գործունեության ընթացքում ներգործում է այդ էկոհամակարգի վրա իր թափոններով, մթնոլորտ արտանետումներով ու կեղտաջրերի արտահոսքերով: Բնականաբար, այդ ընթացքում նա ընկալում է բնությունը որպես իրեն շրջապատող միջավայր, որից նա օգտվում է ու որի վրա ներգործում: Եթե այդ երկուսը՝ օգտվելն ու ներգործելը, չեն գերազանցում որոշակի սահմանը, էկոհամակարգն իր ներքին բնական կարողությունների շնորհիվ կարողանում է վերականգնել իր հավասարակշռությունը, և նյութերի այդ շրջապտույտը շարունակվում է:

Այն դեպքում, երբ այդ ներգործությունը գերազանցում է բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողության սահմանը, տեղի է ունենում էկոհամակարգի վերաձևավորում: Բնական լանդշաֆտները վեր են ածվում գյուղատնտեսական հանդակների, բնակավայրերի, ճանապարհների, ջրամբարների, արդյունաբերական տարածքների և այլն: Այսինքն, ձևավորվում է մարդուն շրջապատող նոր, մարդածին շրջակա միջավայր: Այդպիսի միջավայրն իրենից ներկայացնում է բնական միջավայրից առանձնացած կամ օտարված ոչ բնական միջավայր: Հասկանալի է, որ այդպիսի միջավայրն իր բաղադրիչներով չի կարող բացասական ազդեցություն չունենալ էկոհամակարգի բնականոն ընթացքի վրա:

Զեկուցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

Դիտեք նաև՝

Դիլեմա 47. Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա

Դիլեմա 47. Կլիմայական փոփոխություններ և շրջակա միջավայրի դեգրադացիա

🔹Ի՞նչ համամասնությամբ է Հայաստանում օգտագործվում քաղցրահամ ջուրը։🔹Արդյո՞ք համայնքներն ունեն տեղեկացվածության խնդիր։🔹Ինչպիսի՞ն են պարենային...

Գործող անձ. Դանա Վերգիլյուշ//Человек действия. Дана Вергилюш

Գործող անձ. Դանա Վերգիլյուշ//Человек действия. Дана Вергилюш

«Գործող անձ» ֆիլմաշարը հանդիսատեսին հնարավորություն է տալիս մեկ օր ապրելու իմիգրանտների կամ հայրենադարձների հետ, որոնք Հայաստան տեղափոխվելով` օգտակար գործով են...

ԱպրելաԿերպ #21. Հանքարդյունաբերություն | Նազելի Օհանյան, Ռուդիկ Հովհաննիսյան, Արթուր Պատվականյան

ԱպրելաԿերպ #21. Հանքարդյունաբերություն | Նազելի Օհանյան, Ռուդիկ Հովհաննիսյան, Արթուր Պատվականյան

Կապանի առօրյայում, կենցաղում, մշակույթում ու կյանքում հանքարդյունաբերության դերի և դրա հետ կապված վտանգների մասին զրուցում են Նազելի Օհանյանը, երկրաբան Ռուդիկ...