Էլեկտրոնիկայի զարգացման փուլերը. Էդուարդ Ղազարյան

Էլեկտրոնիկայի զարգացման փուլը 1907թ. էր: Մինչ այդ 1900թ. ռուսական հայտնի մի զրահանավ Բալթիկ ծովում ենթարկվում է վթարի. զարնվում է խութերին: Զրահանավը, որ կոչվում էր ադմիրալ Ապրակսինի անունով, բարեբախտաբար, այն եզակի ռազմանավերից էր, որի վրա դրված է եղել Պոպովի ռադիոընդունիչը, ինչի շնորհիվ կարողացել են անթել կապով հաղորդել վթարի մասին 47կմ. հեռավորության վրա գտնվող ֆիննական փոքր մի քաղաքին, և մարդիկ կարողացել են փրկվել: Այս պատահարը շատ մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում:

1950թ. Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանում ֆիզիկական ընկերության հերթական նիստի ժամանակ զեկույցով հանդես եկավ 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոսներից մեկը՝ Ռիչարդ Ֆեյնմանը: Հանելուկային ու հետաքրքիր էր նաև զեկուցման վերնագիրը՝ «Այնտեղ՝ ներքևում, շատ տեղ կա. հրավեր ֆիզիկայի նոր աշխարհ»: Ասելով ներքևում՝ Ֆեյնմանը նկատի ուներ շատ փոքր չափեր՝ նանոչափեր (նանո լատ. նախածանց է, նշ. թզուկ), այն մի քանի տասնյակ ատոմի չափ է: Ֆեյնմանը ենթադրեց, որ նյութի հատկությունները էապես կարող են փոխվել, եթե նրա չափերը շատ փոքրացնենք՝ հասցնելով մի քանի ատոմական մակարդակի: Նրա ֆիզիկական հատկությունները կարող են կախված դառնալ չափերից, երկրաչափական ձևից և այլն: 1960թ. էր, և նրա ելույթը լուրջ չընդունվեց գիտական հանրության կողմից, ինչը բնական է, որովհետև այդպիսի փոքր չափերով համապատասխան նյութեր գործող տեխնոլոգիաների պայմաններում հնարավոր չէր ստանալ: 10-15 տարի անց՝ 80-ականներից սկսած ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին ստանալ շատ փոքր չափերով քվանտային կառուցվածքներ:

Եթե սկսում ենք նյութի չափերը փոքրացնել, նրա շարժումը՝ մեկ, երկու կամ երեք ուղղությամբ, սահմանափակում ենք փոքր տարածության մեջ, նրա էներգիական սպեկտրը, թույլատրելի էներգիայի արժեքները քվանտանում են և բոլոր ֆիզիկական, մեխանիկական, ջերմային, մագնիսական, օպտիկական հատկությունները դառնում են կախված այդ քվանտային կառույցի երկրաչափական տեսքից և երկրաչափական չափերից:

Նանոգիտությունը միայն ֆիզիկային և էլեկտրոնիկային չի պատկանում, գոյություն ունի նանոկենսաբանություն, նանոքիմիա, նանոմեխանիկա և այլն: Երուսաղեմում վերջերս բացվել է նանոէնկոլոգիայի ինստիտուտ: Այդ սարսափելի հիվանդության բուժման մեթոդներն են կա՛մ ճառագայթումը, կա՛մ քիմիայի ընդունումը, և քիմիան հատկապես ազդում է ոչ միայն հիվանդ, այլ նաև առողջ բջիջների վրա: Այս նանոմասնիկներով կարողանում են քիմիան իրականացնել՝ ազդելով միայն հիվանդ բջիջների վրա, քանի որ այս մասնիկների չափերը շատ փոքր են: Սա լուրջ ձեռքբերում է բժշկագիտության մեջ:

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Ինչու ենք մենք սխալ հաղորդակցվում | Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցության տարբեր տեսակներ գոյություն ունեն․ բիզնես հաղորդակցություն, բժշկական հաղորդակցություն, միջանձնային հաղորդակցություն և այլն։ Բիզնես...