Կրթություն և արժեքներ. Սերոբ Խաչատրյան, Նարինե Խաչատրյան

Կրթություն և արժեքներ. Սերոբ Խաչատրյան, Նարինե Խաչատրյան

Նոր փորձառությունը ենթադրում է նաև նոր պատասխանատվություն, որոշակի ռիսկայնություն, անորոշության որոշակի մակարդակ, որը պետք է հաղթահարել, իսկ դա ավելի շատ էներգիա խլող և մարտահրավեր բերող խնդիր է, իսկ մարդը, եթե խոսում ենք անհատի մակարդակում, ավելի շատ ձգտում է գործել քիչ էներգիայով, բայց դա չի նշանակում, որ նա դրանից իրեն երջանիկ է զգում, որովհետև այդ երկու պահանջմունքը շատ բազային պահանջմունք են: Նա պահում է իր ստատուս քվոն, բայց չի ունենում ոգևորվածություն: Հոգեբանության մեջ առանձնացնում են տեսակներ՝ հաղթող, չհաղթող և պարտվող: Չհաղթողը «ոչ-ոքի»-ն է՝ ստատուս քվոն պահողը…

Համակարգչային խաղեր խաղացող երեխան խաղի յուրաքանչյուր փուլ հաղթահարելուց հետո իրեն շատ ավելի ուժեղ է զգում, շատ ավելի գիտակ և ավելի վստահ, իսկ կրթական համակարգում յուրաքանչյուր հաջորդ դասարան, հաջորդ կուրս անցնելուց հետո երեխան իրեն ավելի թույլ և չիմացող է զգում…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *