Սփյուռք-Հայաստան հարաբերություններն արվեստում. Էդմոնդ Յաբեթեան, Ալինա Մնացականեան

Սփյուռք-Հայաստան հարաբերություններն արվեստում. Էդմոնդ Յաբեթեան, Ալինա Մնացականեան

Տարբերակում են մարդը մարդուն հանդիպելու երեք շերտ, այսինքն՝ երբ ես հանդիպում եմ մեկին, ունեմ իմ անհատական մոտիկությունը մյուսի հետ: Միաժամանակ, նույն վայրկյանին հանդիպելով մյուսին՝ ես ինքս ինձ հետ եմ հանդիպում, որովհետև մյուսի միջոցով կարողանում եմ տեսնել այն, ինչ կա իմ մեջ, ինչ կարող եմ փոխանցել և ինչով կարող եմ հարաբերության մեջ մտնել մյուսի հետ: Եվ մյուսը, երբ հանդես ես գալիս որպես անհատ, այս դեպքում որպես հայ-սփյուռքահայ, գալիս, հասնում ես Հայաստան, մյուս կողմը դառնում է ժողովուրդ-հանդիսատես: Փոխվում են երևույթները, որովհետև որոշ ժամանակ որպես մարդ անհատ ես ինքս ինձ հետ որոշ համաձայնության եմ գալիս, փորձում եմ հասկանալ ինքս ինձ, և ապա գալիս է մյուսը, ում հետ նորից ջանում եմ ընդհանուր եզրեր գտնել միմյանց հասկանալու համար, որպեսզի արարքները սխալ չմեկնաբանվեն: Ավաղ, երբ հանդիսատեսի հետ՝ որպես ժողովրդի, որպես միասնականության, հանդիպում ես, ծագում են շատ դժվար մեկնաբանություններ, խոչընդոտները շատանում են, և լսում եմ ձախից-աջից՝ դուք օտար եք, մեզ սովորեցնելու բան չունեք:

Խնդիրը ոչ թե օտար լինելն է, ոչ թե տարբերությունն է, այլ թե ինչպես կարող են այդ տարբերությունները միասին համադրվել: Տարբերությունը հարստություն է, մենք կարող ենք տարբեր լինելով՝ որոշակի համաձայնության գալ և սնվելով մեկս մյուսից՝ այդ տարբերությամբ ստեղծել նորություններ:

Ֆրանսիայում մի հետաքրքիր փիլիսոփայի հանդիպեցի, ասում էր՝ անտառը միայն ծառերից չի բաղկացած: Անտառը նախ և առաջ ծառերի միջև եղած հարաբերությունն է, ու այն տեղն է, դաշտն է: Եթե չլինի այն տեղը, որտեղով մենք կքայլենք ծառերի մեջ, անտառը գոյություն չի ունենա, ուրեմն մենք պետք է թողնենք, որ տարբեր երկրների միջև այդ տեղերը ստեղծվեն, ու մենք քայլելու տեղ ունենանք: Չպետք է լինեն տարբերություններ ներս ու դրսի, ես ու դու-ի, պետք է լինի մենք՝ տարբեր փորձառություններով, տարբեր տարիքներով, տարբեր լեզուներով ու տարբեր առոգանություններով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *