ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներ․ Սոնա Փարսյան և Հերմինե Կատվալյան

ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներ․ Սոնա Փարսյան և Հերմինե Կատվալյան

Գլոբալացման բնույթն ու երկրների միջև հարաբերությունների բնույթը կանխորոշում են, որ երկիրը պետք է անդամակցի այս կամ այն ինտեգրացիոն միությանը։ Նախկին ԽՍՀՄ երկների միջև ընթացող գործընթացները հետաքրքրական են յոթանասունհինգ տարվա մշակութային եղբայրական հարաբերություններով․ դժվար է կտրվել նախկին շրջանակներից և անդամակցել նոր խմբավորման։ Հետխորհրդային Հայաստանում, չնայած մի շարք դժվարությունների, առաջացավ ԵՄ ուղղությամբ շարժվելու տենդենցները։

***

Անկախության տարիներին Եվորպայի հետ համագործակցության ներքո Հայաստանում մարդու իրավունքների նոր դպրոց հիմնվեց, և եվրոպական արժեհամակարգը կրող մի նոր սերունդ դաստիարակվեց։ Քաղաքական իշխանության և կրթահամակարգի ինստիտուտները ևս եվրոպական մոդելներ որդեգրեցին։

***

ԵԱՏՄ երկրներից Հայաստանն ունի նորարարական զարգացման ամենաբարձր մակարդակն ու առաջատար է ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Այս ոլորտները չեն տուժում ցամաքային և ծովային կապերի բացակայությունից և զարգացման հեռանկարներ են բերում Հայաստանի համար։

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *