37. Դրուզներ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

37. Դրուզներ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

ալ-Հաքիմ բի-Ամր Ալլահ

XIդ. սկզբին տիրած ալ-Հաքիմ խալիֆը հայտնի էր իր անհավասարակշիռ վարքով, ինչպես նաև քրիստոնյաների, հրեաների և այլ փոքրամասնությունների, ինրպես նաև կանանց նկատմամբ իր ճնշումներով: Լեգենդներից մեկը պատմում է, որ ալ-Հաքիմը տեսիլք է ունեցել, որից հետո որոշել է նոր կրոնական ուղղություն հիմնադրել: Ալ-Հաքիմի խորհրդականը՝ Դարազին, հրապարակավ հայտարարել է, որ խալիֆն Ալլահի տեսիլք է ունեցել: Խալիֆի մահվանից հետո Դարազին, բախվելով նոր կրոնի հանդեպ իրականացվող ճնշումներին, դավաճանեց ալ-Հաքիմի գործը, իսկ խալիֆի մյուս խորհրդականը՝ Համզան , շարունակեց քարոզել: 1042թ. լուր տարածվեց, որ նոր կրոնն այլևս հետևորդներ չի ընդունելու, ինչից հետո դրուզականության մեջ տարածում են ստանում վերամարմնավորման գաղափարը և դրուզների՝ իրար միջև սահմանափակ ամուսնությունները:
Դրուզներն իրենց մուսուլման չեն համարում: Դրուզական համայնքը դասերի՝ կաստաների է բաժանվում, նրանց համայնքն այսօր կազմված է մոտ 2 միլիոն անդամներից: Պատմության ընթացքում դրուզները հայտնի էին որպես հզոր մարտիկներ և հյուրասեր մարդիկ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *