Ներարգանդային աճի դանդաղում. Հայկ Մանասյան, Նաիրա Վարդանյան, Նարինե Ասիլբեկյան

Հղիության ընթացքում ախտորոշվում է պտղի դանդաղ աճ, հղիությունն անցնում է դեղորայքային հսկման տակ, մայրը՝ անհանգիստ ու տագնապած, այնինչ ծննդաբերելիս պարզվեց, որ քաշի հետ որևէ խնդիր չկար, հարց առաջացավ, թե արդյոք հղիության ընթացքում ախտորոշումը ճիշտ էր կամ ինչ բացթողումներ կարող էին լինել, և, ամենակարևորը, դեղորայքային բուժումը կասկածելի պրեպարատներով էր, նշանակված էր, օրինակ, ակտովեգին, այսինքն պրեպարատները գիտության մեջ հայտնի չէին կամ եթե հայտնի էին, ապա իրենց անարդյունավետությամբ կամ չապացուցված արդյունավետությամբ:

Ախտորոշումը հավանաբար սխալ էր, քանի որ ճիշտ ախտորոշման դեպքում կունենայինք ցածր քաշով պտղի ծնունդ, որը պետք է լիներ 2500 գրամից ցածր, մինչդեռ ունեինք նորմալ քաշով:

Այն բոլոր պտուղները, որոնց մոտ ախտորոշված է գեստացիոն տարիքի համար փոքր քաշ, այդ պտուղներից ընդամենը 1/3-ի մոտ է պտղի ներարգանդային աճի դանդաղում, որը ախտաբանություն է, մնացած 70 տոկոս դեպքերում այդ պտուղները փոքր են կոնստիտուցիոնալ, այսինքն յուրաքանչյուր պտուղ ունի գենետիկ պոտենցիալ քաշ հավաքելու, և նա չի կարող գերազանցել ծնողների կողմից իրեն փոխանցված պոտենցիալը:

Պտղի ներարգանդային աճի դանդաղումը ախտաբանական մի վիճակ է, որը տալիս է մեծ տոկոս սպերինատալ հիվանդացություն և մահացություն: Ցանկացած բժիշկ, որ գործ ունի նման խնդրի հետ, բնականաբար, տվյալ հղիության ընթացքում տեղի ունեցած կատաստրոֆայի դեպքում՝ ծննդաբերությունից առաջ կամ հետո, բոլոր մեղադրանքները ուղղվելու են բժշկին: Հնչելու է հարց՝ եթե դուք գրանցել եք պտղի ներարգանդային աճի դանդաղում, ինչ եք արել: Եթե բժիշկն առաջնորդվում է ուղեցույցներով, բնականաբար, նա պետք է ոչինչ էլ չաներ, ուղղակի պետք է հսկեր, եթե չկա ախտաբանություն: Ապացուցողական բժշկությունն ասում է, որ դեղորայքներ մի նշանակեք, եթե այլ խնդիրներ չկան: Սակայն ողբերգական ավարտի դեպքում մեղադրվելու է բժիշկը ձևական դեղորայքները չնշանակելու համար: Եվ բժիշկը չի կարողանալու ապացուցել, քանի որ այն ուղեցույցը, որ ուղեցույց է եվրոպական երկրներում, մեզանում ուղեցույց չի և համակարգված չի: Մեզանում բժիշկը պաշտպանված չէ, նա մեղադրվելու է հիվանդի կողմից, հիվանդի բարեկամների, տնօրինության կողմից: Եվ ահա բժիշկը, խուսափելու համար բոլոր տեսակի մեղադրանքներից, կատարում է այդ նշանակումները…

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...

Սերունդ ԵՎՕՖ #9. Բժիշկ և գիտաշխատող Վահան Գրիգորյանը

Սերունդ ԵՎՕՖ #9. Բժիշկ և գիտաշխատող Վահան Գրիգորյանը

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են բժշկությունից, ոլորտի խնդիրներից և այցելուներից Վահան Գրիգորյանի հետ։ Վահանը նաև պատմում է...